19:42 04.07.2018
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այսօր՝ հուլիսի 4-ին, ակումբը շնորհավորել է ԱՄՆ անկախության օրը: Շնորհավորանքի գրառմանը կից նաև թիմային լուսանկարներ է հրապարակել: Հին լուսանկարներ են, որոնցում կա նաև ՀՀ ընտրանու ավագը, գրում է armtimes.com-ը:
«Շնորհավոր ամերիկացի մեր բոլոր երկրպագուներին Անկախության օրվա առթիվ: Ուրախ ժամանակ ենք անցկացրել ձեզ հետ անցյալում և շուտով կրկին կտեսնենք ձեզ ՄՅՈՒ-ի շրջագայության ընթացքում»,- գրված է էջում:
Երկրպագուները զարմացել են, որ ակումբն այնպիսի լուսանկարներ է հրապարակել, որոնցում կա նաև Մխիթարյանը: Նրանք այդ մասին մեկնաբանություններ են գրել Facebook-ում:
«Պետք է ֆոտոշոփով Միկիի դեմքի փոխարեն Ջեսի Լինգարդի կամ Պոլ Պոգբայի դեմքը տեղադրեք»,- գրել է մի երկրպագու:
«Ի՞նչ է Միկին անում այդտեղ»,- գրել է մեկ ուրիշը:
«Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքե՞լ»,- գրել է ևս մեկը:
«Միկին դեռ այդտե՞ղ է»,- մեկ այլ մեկնաբանություն:
«Կարոտում ենք քեզ, Միկի՛»,- ասում է մյուս օգտատերը:
Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ից «Յունայթեդ» էր տեղափոխվել 2016թ.: Ժամանակի ընթացքում նա կորցրեց «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի բարեհաճությունը և այս տարի հունվարին տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
Այս օրերին «զինագործների» նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի գլխավորությամբ պատրաստվում է 2018-2019 մրցաշրջանին:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...