Ի՞նչ է ենթադրում Երևանի հասարակական տրանսպորտի շարժակազմի թվի կրճատումը. քանի՞ տրանսպորտային միջոց կկրճատվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+18.09 oC

Ի՞նչ է ենթադրում Երևանի հասարակական տրանսպորտի շարժակազմի թվի կրճատումը. քանի՞ տրանսպորտային միջոց կկրճատվի

19:00 26.01.2018

Երևանի նոր ավտոբուսային երթուղային ցանցի նախագծով նախատեսվում է քաղաքի հասարակական տրանսպորտի շարժակազմի թվաքանակի կրճատում. ներկայումս շահագործվող 2039 տրանսպորտային միավորի փոխարեն նոր ցանցում շահագործվելու է 939 տրանսպորտային միավոր։

Արդյո՞ք գրեթե կրկնակի քիչ շարժակազմով հնարավոր կլինի սպասարկել մայրաքաղաքի բնակչությանը՝ մատուցելով որակյալ ու հուսալի ծառայություն։ Այո՛, քանի որ շարժակազմի թվաքանակի կրճատումը չի հանգեցնելու հասարակական տրանսպորտի դեֆիցիտի, ավելին, ուղևորափոխադրումն ավելի հարմարավետ, անվտանգ ու արագ է կազմակերպվելու։ Դա հնարավոր է դառնալու օպտիմալ լուծումների ու ցանցի խելացի նախագծման արդյունքում։

Ներկայումս շահագործվող 2039 տրանսպորտային միջոցներից 1423-ը միկրոավտոբուսներ են, որոնց տեղատարողությունը 13 ուղևոր է (հաշվի առնելով այն հանգամանքը, որ արգելված է կանգնած ուղևորների փոխադրումը)։ Նոր ցանցում շահագործվող 939 փոխադրամիջոցները լինելու են բացառապես ավտոբուսներ՝ միակցված (տեղատարողությունը՝ 150 ուղևոր), մեծ (90-100 ուղևոր)  և միջին չափի (45-55 ուղևոր

Համապատասխան հաշվարկների արդյունքում պարզ է դառնում, որ, չնայած առկա շարժակազմի թվաքանակի կրճատմանը, ուղևորափոխադրումների խնդիր չի կարող առաջանալ (տե՛ս ինֆոգրաֆիկան)։

Սրան զուգահեռ հասարակական տրանսպորտի շարժակազմերի կրճատման արդյունքում կլուծվեն քաղաքի համար կարևոր մի շարք հիմնախնդիրներ՝ կկարգավորվի երթևեկությունը, կկրճատվեն խցանումները, կբարելավվի քաղաքի էկոլոգիական վիճակը օդի աղտոտվածության նվազման շնորհիվ, և, որ ամենկարևորն է, մարդիկ կերթևեկեն քաղաքակիրթ ձևով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի՞ն էր տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը 44-օրյա պատերազմի նախօրեին. Գոհար Իսկանդարյանի վերլուծությունը

22:49 08.10.2024

Ինչպիսի՞ն էր տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը 44-օրյա պատերազմի նախօրեին. Գոհար Իսկանդարյանի վերլուծությունը

Ինչպիսի՞ն էր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում 2020-ին, և ինչպիսի՞ ազդեցություն այն ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում: Տարածաշրջանի երկրների առանձնահատկությունները ներկայացված են «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքում: Այս գրքի և տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը: ...

SHANTNEWS

22:00 08.10.2024

SHANTNEWS

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

21:50 08.10.2024

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է […] ...

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

21:40 08.10.2024

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Մոսկվայից և կից գրել․ «Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը այսպիսի անակնկալ մատուցեց։ Շնորհակալ եմ»։   ...

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

21:35 08.10.2024

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

ՀՀ ՊՆ-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյայի մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։ ...

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

21:27 08.10.2024

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիները հոկտեմբերի 9-ին ծովային ճանապարհով կտարհանվեն: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ «Մեր նավերի ընդհանուր տարողունակությունը, մոտավորապես, 2.000 ուղևոր է»,-ասվել է հայտարարությունում: Նշվել է, որ անհրաժեշտության պարագայում տարհանման գործընթացը կարող է տևել օրեր, իսկ քաղաքացիներին Թուրքիայում ընդունելու և նրանց ապրուստը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: «Բացի […] ...

BACK_TO_TOP