Որոշակի անձանց դեմ նպատակասլաց աշխատանք տեսնում եմ. Դավիթ Հարությունյանը՝ Ալեքսանդր Սարգսյանին խուզարկելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Որոշակի անձանց դեմ նպատակասլաց աշխատանք տեսնում եմ. Դավիթ Հարությունյանը՝ Ալեքսանդր Սարգսյանին խուզարկելու մասին

17:40 04.07.2018

«Հանցագործություններ կատարող մարդիկ միշտ կարող են լինել, և իմ վերաբերմունքը հանցագործություն կատարած անձանց նկատմամբ չի տարբերվում՝ անկախ նրանից եղե՞լ է հանրապետական, թե՞ ոչ»,- հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ին՝ նա նշել է, որ զարմանալի բան չկա նրանում, որ ՀՀԿ-ում ավելի շատ խնդիրներ են եղել, քան փոքր կուսակցություններում, այն պատճառով, որ ՀՀԿ-ն եղել է մեծ կուսակցություն և ունեցել է իշխանական լծակներ:

«Այն, որ դա ցավալի երևույթ է, այո՛, համաձայն եմ, եթե ասում եք՝ պատասխանատու է Հանրապետականը, ձեր ասածը չեմ հասկանում»,- ասել է Դավիթ Հարությունանը:

Նա դժվարացել է գնահատականներ տալ իրավապահ մարմինների գործողություններին, որի թիրախում պարբերաբար հայտնվում են նախկին իշխանության ներկայացուցիչները՝ նշելով, որ գնահատականներ կտա այն ժամանակ, երբ պրոցեսները ավելի զարգանան:

Լրագրողները նաև հարցրեցին նրա վերաբերմունքը այն փաստի վերաբերյալ, որ իրավապահներն արդեն հասել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին:

«Նայած՝ հասնելն ինչ է նշանակում։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին մի պատճառով՝ նախ պետք է հասկանալ՝ ինչ հիմքեր կան։ Ես, այնուամենայնիվ, որոշակի տենդենց այստեղ տեսնում եմ, այսինքն՝ որոշակի անձանց դեմ նպատակասլաց, որոշակի աշխատանք տեսնում եմ»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ իր մոտ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Ալեքսանդր Սարգսյանի օրինական զենքը վերցրել են փորձաքննության ենթարկելու համար։

«Յուրաքանչյուր օրինական զենք պահվում է բազայում և փորձաքննության կարիք չկա։ Ինձ համար սա առաջացնում է հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ»,- նշեց Դավիթ Հարությունյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP