16:43 04.07.2018
Հայաստանի պաշտպանության նախարարության առաջարկած «Ես եմ» ժամկետային-պայմանագրային զինծառայության տարբերակով բանակ մեկնելու համար այս պահին դիմել է 85 զորակոչիկ։ Բայց նրանց դիմումների ընդունելությունը շարունակվում է։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ ԶՈւ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը։
Գեներալի խոսքերով՝ «Ես եմ» ծրագրի մասնակիցների թիվը շատանալու է, քանի որ դիմում կարելի է ներկայացնել հենց հավաքակայանում։ Այդպիսի մի դեպք եղել է հուլիսի 2-ին, և այդ օրինակով Քոչունցը բացատրեց, որ դիմումից հետո զորակոչիկի հետ զրուցում են հոգեբաններն ու այլ մասնագետներ։ Եվ միայն դրանից հետո է, որ պայմանագիր է կնքվում այդ զորակոչիկի հետ։
Քոչունցը նշեց, որ ևս 250 զինապարտ դիմում է ներկայացրել «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելու համար, ինչն այդ երիտասարդներին թույլ է տալու ծառայության մեկնել բուհում ուսումնառությունն ավարտելուց հետո և ծառայել սպայական պաշտոնում՝ ստանալով համապատասխան աշխատավարձ։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...