ԾՀՕԿ, վարորդ, երաժիշտ. Ծառայության ի՞նչ առանձին ձևեր են գործում սկսած այս զորակոչից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

ԾՀՕԿ, վարորդ, երաժիշտ. Ծառայության ի՞նչ առանձին ձևեր են գործում սկսած այս զորակոչից

16:43 04.07.2018

Հայաստանի զինված ուժերում այժմ գործում է զորակոչի վիճակահանությամբ անցկացվող ընթացակարգ՝ նորակոչիկն ինքն է վիճակահանությամբ ընտրում իր ծառայության զորամասը։ Սակայն այժմ բանակ ուղարկվող զորակոչիկներին, նրանց ունակություններից ելնելով, բաժանում են տարբեր խմբերի՝ ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցն այսօր ներկայացրեց, թե ինչ խմբեր կան։

  1. Ծառայություն՝ հեշտացված օրվա կարգացուցակով («ԾՀՕԿ» թմբուկը) տարբերակն այս տարի առաջին անգամ է մտցվել։ Այս ծառայության մեկնելու են թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն ու հեմոգլոբինի քանակի խախտումներ ունեցողները։ Նրանք ծառայելու են անցակետերում, հոսպիտալներում ու ընդհանրապես հեշտ ծառայություն ենթադրող վայրերում։ Այս ծրագրի մանրամասները կարող եք տեսնել այստեղ։
  2. Վարորդների («Վ») թմբուկից վիճակահանությանը մասնակցում են ՀՀ ՊՆ պատվերով հատուկ վարորդական ուսուցում անցած զորակոչիկները։
  3. Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքեր («ՌԴՍԶ») գործուղվում են հայ-ռուսական համաձայնություններով նախատեսված քանակի զորակոչիկներ։ Ռուսական կողմի մասնագետներն ընտրում են իրենց համար նախընտրելի զորակոչիկներին։ Սակայն վերջիններս ընտրում են սովորական կարգով՝ վիճակահանությամբ են ընտրում իրենց զորամասը։ Եվ միայն ՌԴՍԶ կտրոն քաշելու դեպքում կարող են գործուղվել այնտեղ ծառայության։
  4. Ուսումնական զորամասում խոհարարի («Ուխ» թմբուկ) մրցույթին մասնակցելու կարգը սահմանված էր նաև նախկինում։ Զորակոչիկներն այս թմբուկից կտրոն քաշելուց հետո մեկնում են ուսումնական զորամաս, սովորում խոհարարի մասնագիտություն, ապա տեղափոխվում զորքեր՝ հիմնականում դիրքապահ ստորաբաժանումների կազմում դիրքերում խոհարարի ծառայություն իրականացնելու։
  5. Ուսումնական զորամասում համազորային («Ուհ» թմբուկ) մրցույթին մասնակցողները համազորային՝ հրաձգային, մոտոհրաձգային և այլ մասնագիտություններ ստանալու համար զորակոչվելուց անմիջապես հետո գործուղվում են ուսումնական զորամասեր, ապա ջոկի հրամանատարի պաշտոնները լրացնելու համար ուղարկվում են զորքեր։
  6. Ուսումնական զորամասում տեխնիկական («Ուտ» թմբուկ) մասնագիտացում ստանալու համար ընտրվում են քաղաքացիական տեխնիկական կրթություն ունեցողները։ Նրանք ուսումնական զորամասերում ստանում են կապավորի, ՀՕՊ մասնագետի, հրետանավորի որակավորումներ, ինչից հետո ուղարկվում են զորքեր։
  7. Պատվո պահակախումբ («ՊՊ») մեկնելու համար առանձին ընտրություն կատարվում է արտաքին համապատասխան տվյալներ ունեցող զորակոչիկների միջև։ Քոչունցը բացատրեց, որ միշտ չէ, որ հեշտությամբ են գտնում այդպիսի նորակոչիկների, քանի որ այստեղ ծառայության ուղարկելու համար հաշվի են առնում ոչ միայն հասակը, այլև դիմագծերը և այլն։
  8. Ուսումնական զորամասում ուժակուտակչագործ վարպետների («Ուվ» թմբուկ) մրցույթին մասնակցում են ակումուլյատորների սպասարկման մասնագետները, որոնց թիվը չի էլ գերազանցում 10 զորակոչիկը։ Պատճառն այն է, որ վերանորոգման ստորաբաժանումներում ներկայում ծառայում են հիմնականում պայմանագրայիններ, և ժամկետայինների քիչ պահանջարկ կա։
  9. Երաժիշտները, երգիչներն ու պարողները իրենց ծառայության վայրն ընտրում են «Ե» թմբուկից, որտեղից քաշած կտրոնի հիման վրա էլ գործուղվում են այս կամ այն զորամասի երաժշտական դասակ։
  10. Վերը նշված ոչ մի առանձնահատուկ թմբուկից ընտրություն չկատարողներն իրենց ծառայության վայրը որոշում են Ընդհանուր («Ը») թմբուկից վիճակահանության միջոցով։ Զորակոչիկների մեծ մասը, Քոչունցի հավաստմամբ, հենց այս տարբերակով են մեկնում ծառայության, քանի որ վերը նշված առանձնահատուկ դեպքերը շատ չեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP