22:53 30.03.2021
Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներն արդեն մի քանի ժամ շարունակ համատեղ հանդիպում են անցկացնում Եվրոպական խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ: Նշենք,որ նույն թիմով առաջին անարդյունք հանդիպումը կայացել էր մարտի 18-ին: Այս անգամ ժամանելով Վրաստան՝ Դանիելսոնն ակնարկել էր կողմերի հաշտեցման նոր ծրագրի մասին՝ առանց մանրամասնելու այն:
Արդեն մի քանի ժամ է, ինչ ԵՄ գրասենյակում փակ դռների հետևում Քրիստիան Դանիելսոնի գլխավրւոթյամբ ընթանում են բանակցությունները, որին մասնակցում են նաև Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը և ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:
Բանակցություններին իշխանությունից ներկայացված են Իրակլի Կոբախիձեն, Արչիլ Թալակվաձեն և Շալվա Պապուաշվիլին «Վրացական երազանք»-ից, ընդդիմությունից՝ առաջատար կուսակցությունների ներկայացուցիչները:
Քրիստիան Դանիելսոնը երեկ հանդիպել է նաև կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ նախապատրաստելու այսօրվա համատեղ հանդիպումը: Հանդիպումից հետո Դանիելսոնը ասել է, որ այսօր սեղանի վրա է դնելու ապագա կայուն շրջանակի հաստատմանն ուղղված մի տեքստ, որն ուղղված է ընտրական գործընթացների և դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: Քրիստիան Դանիելսոնի խոսքով՝ ի վերջո, կողմերը պետք է ստանձնեն պատասխանատվություն և ստորագրեն այդ փաստաթուղթը:
Դանիելսոնը շեշտել է, որ եթե համաձայնություն ձեռք բերվի, կլինեն միայն հաղթողներ, իսկ գլխավոր հաղթողը կլինի ժողովուրդը:
14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին16:26 28.11.2024
Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգըԳործադիրը հաստատել է «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կապահովվի «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը և ընթացակարգի համաձայն նվիրաբերության պայմանագրերի կնքումը: «Ներուժ»-ը սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու […] ...
16:21 28.11.2024
Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակովԿառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Սուբվենցիաներ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառմամբ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին հատկացնել մինչև 120,968 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին՝ 139,487.9 հազար դրամ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքին՝ մինչև 71,845.6 հազար դրամ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին՝ մինչև 167,698.5 հազար դրամ: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կրթության, […] ...
16:16 28.11.2024
Վրաստանի խորհրդարանը հաստատել է ԱԳ նոր նախարարի թեկնածությունըՎրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մակա Բոչորիշվիլին ընտրվել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում՝ խորհրդարանի կայքում ուղիղ հեռարձակված քվեարկության արդյունքներով։ Հինգշաբթի օրը Վրաստանի նոր՝ 11-րդ գումարման խորհրդարանի լիագումար նիստում, որում մեծամասնությունը «Վրացական երազանք» կուսակցությունն է, նորանշանակ նախարարը վստահություն է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության նորացված կազմին, ինչպես նաև կառավարության ծրագրին։ Վրաստանի կառավարության կազմում կա […] ...
16:12 28.11.2024
Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջԿառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում: Հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը. «Հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից է նաև վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը: Ներկայում գործող ճանապարհային երթևեկության գործող […] ...
16:06 28.11.2024
Տեղի է ունեցել ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՆոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա իր խոսքում նախանշել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել միայն համակարգված պայքարի […] ...
16:00 28.11.2024
ՌԴ-ին հեռահար հարվածները նշանակում են ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը. ՊուտինՌուսաստանը բազմիցս նշել է այն, որ ռուսական տարածքում արևմտյան հեռահար զինատեսակների կիրառումը կարող է նշանակել ՆԱՏՕ-ի ուղղակիորեն ներգրավում Մոսկվայի հետ հակամարտության մեջ: Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ դա կնշանակի այդ երկրների անմիջական ներգրավվածություն զինված հակամարտությանը, քանի որ այդ զենքի […] ...