Շիրակի մարզում հեղեղումների վտանգը նվազեցնելու համար սելավատարներն են մաքրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզում հեղեղումների վտանգը նվազեցնելու համար սելավատարներն են մաքրում

19:58 30.03.2021

Շիրակի մարզի առանձին համայնքներում հեղեղումների վտանգ կա։ Խոսքը, մասնավորապես, Արթիկի տարածաշրջանի գյուղերի մասին է: Ձմռան ու գարնան առաջին ամիսները տեղումնառատ էին, իսկ ջերմաստիճանի բարձրացումը ստեղծում է հեղեղման վտանգ: Դրանով պայմանավորված, այս տարի գյուղերում սելավատարների մաքրման աշխատանքներն ավելի շուտ են սկսվել: Հողե հունով սելավատարները մաքրվում են տիղմից ու կենցաղային աղբից: Այս աշխատանքներն ամեն տարի գյուղերում տեղական բյուջեի միջոցների հաշվին են կատարվում:

Նոր Կյանք գյուղի սելավատարներ երեք ուղղություններով ջուր է հասնում: Մանթաշի ջրամբարից, Փանիկի ու Արթիկի ձնհալի ջրերն այստեղով են հոսում: Օրեր առաջ գյուղի սելավատարներում ջրի մակարդակը բարձրացել էր: Սա, գյուղացիներն են նշում, հնարավոր հեղեղումների առաջին նշանն էր:

«Մի քանի օր առաջ ջուրը բարձրացավ, անձրևից էր, ձնհալից էր: Ջուրն արդեն վտանգ էր ստեղծում: Սելավատարները սկսեցինք մաքրել, որ երբ գետերը վարարեն, վտանգ չլինի: Իսկ սելավներ այս տարի հաստատ կլինեն: Մեր սարերում դեռ ձյուն շատ կա»,- SHANTNEWS-ին ասել է Նոր Կյանքի գյուղապետի տեղակալ Արտավազդ Հակոբյանը:

Գյուղապետի տեղակալը է նշում՝ մաքրման աշխատանքները միայն ժամանակավոր լուծում են, որպեսզի հեղեղման ժամանակ վնասները նվազագույնը լինեն: Գյուղի այս հատվածում տներ են, անասնագոմեր, որոնք միշտ հեղեղումների ժամանակ տուժել են: Արթիկի տարածաշրջանում գրեթե բոլոր սելավատարները հողե հունով են: Ջուրը հեշտությամբ ճամփան փոխում է ու լցվում տներն ու անասնագոմերը: Ցանցի նորոգման ծրագրերը գյուղերի ուժերից վեր են: Անգամ սուբվենցիոն հայտ չեն ներկայացնում համաֆինանսավորման մեծ գումարների պատճառով:

«Առաջին վտանգից է սա պաշտպանում, բայց սա հարցի լուծում չէ: Պետք է հիմնովին մաքրվի, պաշտպանիչ շերտեր պետք է կառուցվեն: Մենք դիմել ենք մի քանի անգամ, որ մաքրվեն գոնե այն տեղամասերը, որտեղ ջուրն արդեն հունը փոխել է, բայց ծրագրեր չեղան»,- նշում է  Նոր Կյանքի գյուղապետի տեղակալը։

Հողե հունով սելավատարներով է ջուրը հասնում Վարդաքարի ջրամբար, ինչի պատճառով կորուստները շատ են, որն էլ հետո ջրի պակաս է առաջացնում ոռոգման սեզոնին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի Վարդաքարի ջրամբարում ջրի քանակը շատ է: Ջրամբարները ձմեռացման բավարար պաշարով են գնացել, տեղումնառատ ձմեռն ու գարնան առաջին ամիսն էլ մուտքեր են ապահովել: Ու դեռ ձնհալը նոր է սկսվել:

Ջրամբարի ափերին տարբեր թռչուններ են բնադրում: Սա գյուղացիները համարում են իրենց գյուղերում աղբահանության կազմակերպման արդյունքը: Արթիկի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերում աղբահանություն են կատարում։ Հեղեղատարներում ու ջրամբարներում կենցաղային աղբի քանակությունը էականորեն պակասել է:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

20:45 26.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […] ...

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

20:38 26.11.2024

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական մասի չորս թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջիկա հարվածների հետ: Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին  X-ում, օդային հարձակումները կլինեն Ռաս Բեյրութ, Կորնիշ Մազրաա, Մսեյթբե և Զուկաք էլ Բլաթ թաղամասերի վրա: Նա նշել է, որ հարվածները կհասցվեն այն […] ...

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

20:30 26.11.2024

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ «Ռեալը» ցանկացել է պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Այդուհանդերձ, 32-ամյա Կազեմիրոն այդպիսի ցանկություն չունի։ Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թթ., 336 խաղում խփել 31 գոլ, կատարել 29 արդյունավետ փոխանցում։ Նա 2022 թ. ամռանը 70 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ ...

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

20:23 26.11.2024

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

Ոչ միայն դրախտային կղզիների լողափերը կարող են պարծենալ սպիտակաձյուն ավազներով, որոնք նման են շաքարավազի կամ ճենապակու: Երկրի վրա, որտեղ, ինչպես ասում էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ամեն ինչ կարող է պատահել, կա մի զարմանալի վայր, որտեղ սպիտակ ավազները տեղակայված են ծովերից և օվկիանոսներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իհարկե, դա անապատ է։ Այս մասին հոդված է հրապարակել […] ...

BACK_TO_TOP