Pfizer և Moderna պատվաստանյութերի արդյունավետությունն ապացուցվել է իրական պայմաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Pfizer և Moderna պատվաստանյութերի արդյունավետությունն ապացուցվել է իրական պայմաններում

14:14 30.03.2021

Pfizer-ի և Moderna-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, պարզվել է՝ չափազանց արդյունավետ են իրական պայմաններում: Արդյունավետության ցուցանիշը 90% է: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնին:

Կորոնավիրուսով հիվանդներին խնամող բժիշկների և շտապօգնության աշխատակիցների շրջանում անցկացված ուսումնասիրության համաձայն՝ պատվաստանյութի երկու դեղաչափերից առաջինը կանխել է վարակների 80% -ը, իսկ երկրորդը ՝ 90% -ը:

Երկու դեղամիջոցների դեպքում էլ կատարվում է երկու ներարկում՝ մի քանի շաբաթվա տարբերությամբ:

Հիշեցնենք, որ Мoderna ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

SHANTNEWS

22:00 27.11.2024

SHANTNEWS

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են փոխհատուցել նավթի գերարտադրությունը

21:52 27.11.2024

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են փոխհատուցել նավթի գերարտադրությունը

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան եռակողմ բանակցությունների ընթացքում իրենց մտադրությունն են հայտնել փոխհատուցել ՕՊԵԿ+-ի համաձայնագրի շրջանակներում նավթի նախկինում թույլատրված ցանկացած գերարտադրության համար։ Այս մասին ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ։ Նախարարների կաբինետը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եռակողմ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բին Սալմանի […] ...

Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը

21:44 27.11.2024

Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին հայտարարել է երկրի միասնության ապահովման անհրաժեշտության մասին՝ ապագայում հակամարտություններից խուսափելու համար, չորեքշաբթի հաղորդում է լիբանանյան LBC հեռուստառադիոալիքը։ «Այժմ անհրաժեշտ է պահպանել Լիբանանի միասնությունը, որպեսզի երկիրը կարողանա ավելի հեշտությամբ հաղթահարել այս ցնցման հետևանքները (Իսրայելի հետ հակամարտությունը) և ապագայում Լիբանանը պաշտպանել սպառնալիքներից»,-ասել է Բերրին։ Նրա խոսքով՝ դրան, մասնավորապես, պետք է նպաստի այնպիսի […] ...

Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը

21:36 27.11.2024

Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը

Միջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը: Միջոցառմանը ներկայացվելու էին ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները: Միջոցառման […] ...

BACK_TO_TOP