Վրեժ լուծելու նպատակով սպանել է նախկին ընկերոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Վրեժ լուծելու նպատակով սպանել է նախկին ընկերոջը

16:17 26.01.2018

Պարզվել են 2017թ. հոկտեմբերի 3-ին Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, հայտնում են Քննչական կոմիտեից:  

2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 1969թ. ծնված տղամարդ, ով, գիտակցության չգալով, հոկտեմբերի 4-ի առավոտյան մահացել էր:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը Երևանի 47-ամյա բնակիչ է:

Տուժողը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձը միմյանց ճանաչել են դեռ 1988 թվականից, գտնվել ընկերական հարաբերությունների մեջ։ 2011 թվականին պատիժ են կրել քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում անձնական հարցերի շուրջ առաջացել են տարաձայնություններ: Նրանց հարաբերությունները վատթարացել են, իսկ 2014 թվականից հետո 47-ամյա տղամարդը տուժողին մեղադրել է իր ընտանիքի անդամի հետ տեղի ունեցած միջադեպի մեջ:

Դեպքի օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը վրեժխնդիր լինելու նպատակով «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Սամվել Ավագյանի՝ Նորագավիթ թաղամասում գտնվող տան մոտ և «ՏՏ» տեսակի ատրճանակից 3 անգամ կրակել տան մոտ միայնակ նստած Սամվել Ավագյանի ուղղությամբ:

Քննության արդյունքում բացահայտվել է նաև, որ 47-ամյա տղամարդը առնչություն ունի նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ: Օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ նրան պատկանող ավտոտեխսպասարկման կետում գտնվող աշխատասենյակում հայտնաբերվել է թմրամիջոց: 

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP