Հայաստանը լավ հարթակ է դեպի խոշոր շուկաներ. արաբ գործարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Հայաստանը լավ հարթակ է դեպի խոշոր շուկաներ. արաբ գործարար

14:59 26.01.2018

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ՝ հունվարի 25-ին, հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների և զարգացման ընկերության (Sharjah Investment and development authority) ղեկավար Բոդուր ալ Քասիմիի հետ:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված ներդրումային դաշտի բարելավմանը և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորմանը։

Գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տիկին Քասիմիին՝ իր ընտանիքի կողմից մի քանի տարի առաջ Հաղարծնի վանական համալիրում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։

Բոդուր ալ Քասիմին նշել է, որ Հայաստանը դիտարկում են որպես հետաքրքիր շուկա և նաև լավ հարթակ դեպի այլ խոշոր շուկաներ: Տիկին Քասիմին նաև նշել է, որ տպավորված է Հայաստանի մշակութային ժառանգությամբ և ուրախ է, որ իր ընկերությունը մասնակցել է Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկի վերանորոգման աշխատանքներին:

Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը կանադական AECON ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Բեքի հետ էր: Վարչապետ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները և իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև  պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվելիք մի շարք ծրագրերը, որոնք կարող են հետաքրքիր լինել ընկերության համար: Ջոն Բեքը նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող ու մեծ ներուժ ունեցող երկիր, շատ հետաքրքիր է կանադական ընկերության համար և իրենք կդիտարկեն բոլոր հնարավոր ծրագրերը և իրենց մասնակցությունն այդ ծրագրերի մեջ:

Ավարտելով Շվեյցարիա այցը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երևան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

BACK_TO_TOP