Գործարկվել է Գյումրիի դրամատիկական թատրոնի պաշտոնական կայքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

Գործարկվել է Գյումրիի դրամատիկական թատրոնի պաշտոնական կայքը

18:12 27.03.2021

Թատրոնի միջազգային օրվա առիթով այսօր գործարկվել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պաշտոնական կայքը: Թվային հարթակում թատրոնի ներկայացվածությունը նոր հնարավորութուններ է ստեղծում և աճեմյանցիների և հանդիսատեսի համար:

Կայքը տեղեկություններ է հաղորդում թատրոնի պատմության, նախորդ թատերաշրջանների, ընթացիկ ներկայացումների մասին, ինչպես նաև տոմսերի օնլայն վաճառքի հնարավորություն է ստեղծում: Գյումրիի թատրոնն այսօրվանից հասանելի է gyumritheatre.am հղումով:

 

 

 «Ինձ համար ամենակարևոր նվերը մենք ստացել ենք այսօր, որովհետև 4-5 տարի շարունակ մենք մտածում էինք կայքէջ ունենալու մասին, բայց չէր ստացվում: Այն ինչ արել է «Brain Fors» ընկերութունը, կարծում եմ անսահման մեծ նվեր է այս թատրոնի համար »,- նշել է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

 

Կայքը թվային հարթակում հասանելի է դարձնում Գյումրիի թատրոնի պատմությունը, ընթացիկ ու նախորդ թատերաշրջանների ներկայացումները, դերասանական կազմը:  Կայքը եռալեզու է ՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն:

Միայն մարտ ամսին աճեմյանցիները 26 ներկայացում են խաղացել: Բեմում դերասաններն, իսկ ետնաբեմում սպասարկող անձնակազմն է ապահովել բոլոր ներկայացումների հաջողությունը: Թատրոնի դերասանները, սպասարկող ու վարչական աշխատակիցներն այսօր ավանդույթը խախտեցին ու իրենք իրենց ծափահարեցին:

«Մեր խումբն է այսօր դահլիճում նստած՝ բեմի բանվորները, հսկիչները, հանդերձարանի աշխատակիցները: Բոլորին շնորհակալություն եմ ուզում հայտնել,որովհետև ես կարծում եմ, որ թատրոնի հաջողությունը պայմանավորված չէ տնօրենով կամ գեղարվեստական ղեկավարով:Նրանք ժամանակավոր են, գալիս են ու գնում: Մնայուն արժեք են աշխատակիցները՝ դերասանի գլխավորությամբ, մեր ամբողջ խումբը, որն աշխատում է »,- ասել է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Օրվա առիթով Գյումրիի Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 9 աշխատակիցներ, արդյունավետ աշխատանքային գործունեության և թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, պարգևատրվեցին  Գյումրիի քաղաքապետարանի պատվոգրերով:

 

Ամեն տարի թատրոնի միջազգային օրվա առիթով Գյումրիում անցկացվող միջոցառումից հետո աճեմյանցիները շտապում են մայրաքաղաք՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մասնակցելու: Այս տարի մրցանակաբաշխությանը Գյումրիի թատրոնը ներկայացված է ոչ թե մասնակցի, այլ ժյուրիի անդամի կարգավիճակով:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներ

15:43 29.04.2025

Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներ

Հայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

15:35 29.04.2025

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

15:28 29.04.2025

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

Ապրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

15:28 29.04.2025

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

15:20 29.04.2025

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

Թենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

15:15 29.04.2025

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

BACK_TO_TOP