20:00 27.03.2021
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է և այն առիթ է նորից ու նորից շեշտելու, որ հայկական թատրոնը աշխարհում ամենահինն է և հայկական մշակույթի առանցքային դերակատարը։ Իսկ գյումրեցիների սերը թատրոնի նկատմամբ չափվում է հայտնի դարձած համեմատությամբ, որ գյումրեցին մեկ եկեղեցում է գլխարկը հանել, մեկ էլ՝ թատրոնում։
Հայտնի ու տաղանդավոր դերասաններ , ռեժիսորներ են աշխատել Գյումրիի դրամատիկական թատրոնում, բեմ են բարձրացել ներկայացումներ, որոնք մեծ ճանաչում են բերել քաղաքի թատրոնին։Դրամատիկականի արխիվում են պահվում թատրոնի խաղացանկի հին ու նոր ներկայացումների բեմական ձևավորումների տասնյակ մանրակերտեր, որոնցից մի քանիսն արժանացել են նաև մրցանակների։
Թատրոնի ճեմասրահում, ապակյա ցուցափեղկերի տակ ցուցադրվող մանրակերտերը տարիների պատմություն ունեն, դրանք դարձել են թանգարանային նմուշներ, որոնք աճեմյանական բեմի մի քանի տասնյակ անգամ փոքր տարբերակներն են։
«Ռեժիսորն ու բեմանկարիչը գաղափարային համահեղինակներ են, որոնք միասին գրեթե միշտ ստեղծում են ներկայացումը։Ինչից է սկսվում այդ նկարչական փուլը․ սկսվում է նախ էսքիզներից, երբ դու բեմական տարածության մեջ տեղավորում ես քո դեկորատիվ ձևավորումը։ Երկրորդ փուլը, երբ այդ էսքիզները կենդանանում են ու ստեղծվում է մանրակերտը»,-բեմանկարչական աշխատանքի մանրամասներն է Shantnews.am-ին ներկայացրել Գյումրիի Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հագուստի նկարիչ, բեմանկարիչ Լուսինե Խաչատրյանը։
Նույն բեմն է, բայց տարբեր ներկայացումների համար դեկորներ ու աքսեսուարներ ստեղծելը բեմանկարիչներից պահանջում է մանրակրկիտ ու երկարատև աշխատանք: Բեմանկարչի ամենակարևոր խնդիրը հանդիսատեսի համար համոզիչ ու տրամադրող միջավայր ստեղծելն է,այլ կերպ ասած պիեսի ժամանակաշրջանին բնորոշ պատմական տարածություն։
«Եթե խոսքը պատմական ներկայացման մասին է, աշխատանքը սկսվում նյութի, ժամանակաշրջանի ու կենցաղի ուսումնասիրությունից։ Ներկայացման մեջ փոխվում է միտքը, մենք բեմադրել ենք Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի առակները։ Ուզում է լինի 2021 թվականը, ուզում է լինի 2050 թվականը` միտքը, միջավայրը մնում է նույնը, փոխվում է միայն մոտեցումը»,-ասում է Գյումրիի Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։
Գյումրիի թատրոնի ներկայացումների համար ստեղծված բեմանկարչական ձևավորումներից մի քանիսն արժանացել են նաև մրցանակների, որոնց մանրակերտերը թատրոնի թանգարանի ոսկե ֆոնդն են համարվում։
Ամենահինը Ջոկոմեդի «Ոճրագործի ընտանիքը» ներկայացման մանրակերտն է։ Նկարչական ձևավորման հեղինակը հայտնի բեմանկարիչ Եվգենի Սաֆրոնովն է։ Նա Գյումրիի թատրոնում աշխատել է 1985-88 թվականներին, երբ թատրոնի գլխավոր ռեժիսորն էր ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը։
«Այն մեր թատրոնի լավագույն ներկայացումների շարքին է պատկանում, որտեղ և՛ բեմադրությունը, և՛ թարգմանությունը Խորեն Աբրահամյանինն է։ Շատ կարևոր է նաև այն փաստը, որ ներկայացման գլխավոր՝ Կորադոյի դերում խաղացել է մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը, և իր հրավերով է Եվգենի Սաֆրոնովը ստանձնել ներկայացման բեմանկարչի պարտասխանատու աշխատանքը»,- պատմում է Գյումրիի Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գրական մասի ղեկավար Մկրտիչ Հովհաննիսյանը։
Բեմանկարիչների ստեղծած բոլոր մանրակերտերը կյանք ու շունչ են ստանում թատրոնի արհեստանոցում: Փորձառու վարպետները պատրաստում են բոլոր դեկորները, որոնք ամբողջական տեսք են ստանում բեմում։ Հիմա վարպետները զբաղված են թատրոնի նոր ներկայացման մանրակերտի վերարտադրմամբ:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...