Լեհաստանն ուժեղացնում է կարանտինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Լեհաստանն ուժեղացնում է կարանտինը

12:40 27.03.2021

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման ֆոնին Լեհաստանի իշխանությունները որոշել են լրացուցիչ սահմանափակումներ՝ համաճարակը զսպելու համար: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է կառավարության կայքում:

«Լեհաստանում ներկայիս իրավիճակը վճռական գործողություններ է պահանջում: Շաբաթ, մարտի 27-ից, մենք անվտանգության նոր կանոններ ենք սահմանում: Դրանք կգործեն մինչև ապրիլի 9-ը, այսինքն ՝ կներառեն Զատկի տոների ողջ ժամանակահատվածը», – նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, շաբաթ օրվանից հանրապետությունում կասեցված է ավելի քան երկու հազար քառակուսի մետր տարածք ունեցող կահույքի և շինանյութի խանութների գործունեությունը: Սահմանափակումներ են սահմանվում նաև խանութներում գնորդների և եկեղեցիներում հավատացյալների քանակի համար․ մինչև 100 քառակուսի մետր տարածքում՝ մեկ անձի համար 15 քառակուսի մետր, և ավելի քան 100 քմ-ում` մեկ անձի հանար 20 քառակուսի մետր:

Բացի այդ, փակվել են գեղեցկության սրահները, տատու- սրահները: Մանկապարտեզները կընդունեն միայն բժիշկների, զինվորականների, ոստիկանության ծառայողների և հրշեջների երեխաներին: Ծնողներին, որոնց երեխաները ստիպված կլինեն տանը մնալ, կտրվի լրացուցիչ նպաստ:

Մարզասրահներից կկարողանան օգտվել միայն պրոֆեսիոնալ մարզիկները:

«Միայն համերաշխությունն ու պատասխանատվությունը մեզ թույլ կտան հաղթել COVID-19-ը: Հետևաբար, հնարավորության դեպքում նվազագույնի հասցրեք սոցիալական կապերը, հեռակա աշխատեք և գալիք Զատկի տոներն անցկացրեք ձեր ընտանիքի հետ», – խորհուրդ է տալիս կառավարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

23:28 28.11.2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

Թբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրենսդիր շենքի երկու կողմերում ծեծկռտուք է տեղի ունենում իրավապահների հետ։ Ոստիկանությունը փորձում է դուրս մղել ցուցարարներին, ովքեր ցանկանում են հասնել խորհրդարանի ծառայողական մուտքերին։ Իրավապահները ստիպված արցունքաբեր գազ  են կիրառել։ Ձերբակալություններ դեռևս չեն գրանցվել։ ...

BACK_TO_TOP