12:52 04.07.2018
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը մեկ ժամով հետաձգվեց: Նիստի ընթացքում դատարանը լսում էր տուժող կողմին, սակայն փաստաբանները միջնորդեցին տուժողների ցուցմունքները հետաձգել, քանի որ պաշտպաններից ոմանք տեղյակ չեն եղել, որ այսօր տուժողներն են հարցաքննվելու և պատրաստված չեն եկել:
Միջնորդություն ներկայացրեց նաև փաստաբան Լուսինե Սահակյանը` իր պաշտպանյալ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար:
Խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն են ներկայացրել նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը:
Նիստը հետաձգվեց մեկ ժամով՝ մինչ պատգամավորները կներկայանան դատարան:
18:59 12.04.2025
Իրանի ԱԳՆ. Ուիտքոֆն ու Արաղչին մի քանի րոպե զրուցել են անձամբԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիտքոֆն ու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անձամբ զրուցել են Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի ներկայությամբ: Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հարկ է նշել, որ ավելի քան երկուսուկես ժամ անուղղակի բանակցություններից հետո Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարները, հեռանալով հանդիպման վայրից, մի քանի րոպե զրուցել […] ...
18:51 12.04.2025
Իրանը և ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կանցկացնեն բանակցությունների նոր փուլԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները հաջորդ շաբաթ»,- ասվում է Մուսկատում երկու երկրների պատվիրակությունների խորհրդակցություններից հետո Իրանի ԱԳՆ Telegram ալիքում […] ...
18:40 12.04.2025
Իրանի ԱԳՆ-ը հայտնել է՝ ինչպես են ընթացել Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններըԻրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Օմանի միջնորդությամբ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...
18:30 12.04.2025
Էրդողանը նշել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհըԱնթալիայում Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Անկարան կտրականապես չի ընդունում Գազայի բնակիչների բռնի տեղահանումը և կշարունակի նրանց մարդասիրական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էրդողանն ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից դուրս գալու միակ ելքը երկու պետության ստեղծումն է։ Թուրքիայի նախագահը նշել է, որ […] ...
18:19 12.04.2025
Tasnim. Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններն ավարտվել ենԱվարտվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Իրանական պատվիրակության անանուն անդամը ISNA-ին ասել է, որ խորհրդակցությունները, ընդհանուր առմամբ, հաջող են անցել: ...
18:14 12.04.2025
Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել․ ...