11:59 04.07.2018
Ադրբեջանում հուլիսի 2-ից սկսված էլեկտրամատակարարման խափանումները քաոտիկ վիճակ են ստեղծել ամբողջ երկրում: Չեն գործում պետական հաստատությունները, սպասարկման ծառայությունները, մետրոն, գործարանները:
«Մինգեչաուրի» ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով նախ հուլիսի 3-ի գիշերը Ադրբեջանի մեծ մասում անջատվեց էլեկտրականությունը, ապա այն շարունակվեց հուլիսի 4-ի երեկոյան` ժամը 18:50-ից, երբ կրկին երկրի խոշոր քաղաքները՝ Բաքուն, Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան (Գանձակ), Արդաշը և Զաքաթալան սուզվեցին խավարի մեջ:
Հանկարծակի կանգնած մետրոյի վագոններից խուճապահար մարդկանց մեծ դժվարությամբ են հանել արտակարգ իրավիճակների գերատեսչության աշխատողները:
Ավելի ուշ՝ կեսգիշերից, սկսվել են նաև համատարած ջրանջատումները: Խմելու ջրի մաքրման կայանները դադարել են աշխատել էլեկտրաէներգիայի անջատվելու պատճառով, ինչն առաջացրել է նաև խմելու ջրի խնդիր: Ադրբեջանում այժմ մոտ 46 աստիճան տաքություն է, և այդ պայմաններում ջրի բացակայությունը լրացուցիչ խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, իսկ առողջապահության նախարարությունը մտահոգություն ունի, որ ջրանջատումների հետևանքով կարող են համաճարակներ բռնկվել:
Ռուսաստանի «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը 200 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա է մատակարարում Ադրբեջանին, սակայն ընկերության մամուլի խոսնակ Նիկոլայ Գորելովը խոստովանել է, որ դա բավարար չէ, իսկ իրենք ավելին անել չեն կարող:
Ադրբեջանում պատկերացում չունեն, թե երբ հնարավոր կլինի վերականգնել «Մինգեչաուրի» ՀԷԿ-ի աշխատանքը:
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերԱպրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...
16:34 19.04.2025
Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆՀարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...