Մեկն ասում էր թողեք սատկացնեմ, սա էլ նրա պես հայերեն չի հասկանում, մարդկային ծնունդ չի. «Սասնա ծռեր»-ի գործով հարցաքննվում են տուժողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Մեկն ասում էր թողեք սատկացնեմ, սա էլ նրա պես հայերեն չի հասկանում, մարդկային ծնունդ չի. «Սասնա ծռեր»-ի գործով հարցաքննվում են տուժողները

12:52 04.07.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը մեկնարկել է: Դատարանը լսում է տուժողների ցուցմունքները:

Առաջինը ցուցմունք է տվել Պարեկապահակակետային ծառայության գնդի աշխատակից Խաչատուր Մուրադյանը, ով գնդի վրա հարձակման ժամանակ հերթապահություն է իրականացրել գնդի տարածքում՝ իր օգնական Գագիկ Մկրտչյանի հետ:

Հուլիսի 17-ին` ժամը 05։00-ին, հանգստի սենյակից լսել է ուժեղ ձայն, որից հետո նկատել է, որ գնդի պարիսպները կոտրված են, և տարածք է ներխուժել «Կռազ» մակնիշի ավտոմեքենա:

Դրանից հետո Խաչատուր Մուրադյանը նկատել է գնդի տարածք ներխուժող  մոտ 20 հոգանոց զինված խումբ, փորձել է փախչել, որի ընթացքում ներխուժած անձինք հրահանգել են կանգնել և կրակահերթ են բացել:

Խաչատուր Մուրադյանը թաքնվել է գնդի տարածքում գտնվող արձանի հետևում, սակայն նրան մոտեցել են Սեդրակ Դանիելյանը և ևս մեկ հոգի, և հարվածներ հասցնելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, պահանջել են ուղեկցել դեպի հերթապահ մաս և պահանջել դուռը բացել:

«Տարան ինձ, ասեցին բարձրացի դուռը բացի հերթապահ մասի, ներկայացնում էի, որ էս դուռը դրսի կողմից չի բացվում, միայն ներսի կողմից ա բացվում, հատուկ դուռ ա: Նկատում էի, որ էլի զինված մարդիկ էին գալիս: Ինձ ասեցին, թող ներսից բացեն, և ես ձայն տվեցի Գագոյին, որ դուռը բացի, արձագանք չկար: Արմեն Բիլյանը և Արայիկ Խանդոյանը, հրազեն ունեին և դրսի կողմից մի 2-3մ հեռավորության վրայից կրակահերթ կատարեցին պատուհանից ներս: Այնուհետև կրակել են դռան վրա, քացով դուռը բացեցին, մտան ներս, մի հատ էլ կրակահերթ ներսում եղավ»,- պատմել է տուժողը:

Խաչատուր Մուրադյանը միջանցքում նկատել է նաև իր օգնական Գագիկ Մկրտչյանին, որը ձեռքերը փորին սեղմած հենվել է պատին ու «վախ, մեռա» արտահայտությունն անելով նստել է գետնին: Մուրադյանը խնդրել է թույլ տալ շտապօգնություն կանչել, սակայն թույլ չեն տվել, ասելով, որ իր գործը չէ: Խաչատուր Մուրադյանից պահանջել են նաև, որպեսզի բացի զինանոցի դուռը:

«Էդ ընթացքում մեկն ասում էր թողեք սատկացնեմ, սա էլ նրա պես հայերեն չի հասկանում, մարդկային ծնունդ չի: Պավել Մանուկյանը չթողեց, ասեց ոչ մի բան մի արեք, սա մեր պատանդնա լինելու և ամեն ինչ ցույցա տալու մեզ: Ես ասեցի, որ դուռը միայն ներսից է բացվում: Ես մեջքով էի կանգնած դեպի դուռը: Այդ ընթացքում, երբ ինձ ասում էին բացի դուռը, լսեցի երկաթների իրար քսվող ձայն, շրջվեցի զինանոցի դռան ուղղությամբ, տեսա բացված ա դուռը, անցքը լայնացած ա կողպեքի: Իրանք մտան զինանոց, ինձ էլ իրանց հետ միասին, մի հատ էլ դուռ  ներսում կար, որտեղ հատուկ միջոցներ էին պահվում, դիմացս էլ երեք հատ երկաթյա պահարան կար, որտեղ մակար ատրճանակներ էին պահվում: Նկատեցի, որ կողպեքները հանված ա և ամեն մեկը մի 2-3 հատ մակար խփում են գոտկատեղերին»,- պատմել է տուժողը:

Պավել Մանուկյանն իրեն հրամայել է տանել և ցույց տալ հետևի դարպասները, ասելով, որ «հեսա ըտեղից անբարոյական միլիցեքը կլցվեն ներս»: Խաչատուր Մուրադյանը տարել և ցույց է տվել հետնամասի դարպասները, իսկ զինված անձինք իրար մեջ խոսել և ասել են, որ այդտեղից ոչ մեկը չի կարողանա ո՛չ ներս մտնել, ո՛չ էլ դուրս գալ և շրջվել, վերադարձել են գնդի տարածք, իսկ տուժողին հաջողվել է, ցանկապատի վրայից ցատկելով, փախչել գնդի տարածքից և առաջանալ Խորենացի փողոցով, որտեղ արդեն հավաքված են եղել ոստիկանության աշխատակիցները:

Քիչ անց իրենց է մոտեցել նաև վիրավոր Գագիկ Մկրտչյանը, ում մեքենա են նստեցրել և ճանապարհել հիվանդանոց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP