Ծեծկռտուք ռուս-վրացական սահմանին. ենթադրաբար հայ վարորդ է սպանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
--1.91 oC

Ծեծկռտուք ռուս-վրացական սահմանին. ենթադրաբար հայ վարորդ է սպանվել

13:38 24.03.2021

Վրաց-ռուսական սահմանին բեռնատարների վարորդների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է «360» հեռուստաալիքը:

Նախնական տեղեկություններով՝ բախումը տեղի է ունեցել Ռազմավիրական ճանապարհի սահմանային անցակետում գտնվող չեզոք գծում: Հաղորդվում է, որ կոնֆլիկտի կողմերը Ռուսաստանից կամ Վրաստանից չեն:

«360»-ի տեղեկություններով՝ կռվի հետևանքով բեռնատարներից մեկի վարորդը, ենթադրաբար ազգությամբ թուրք, սպանել է հայ վարորդի:

Դեպքի վայր են մեկնել վրացի քննիչները: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ պարզաբանում չի տվել: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկնաբանություն չի տվել:

Ընդգծվում է, որ ձնահյուսի սպառնալիքի պատճառով սահմանային անցումը դեռ փակ է: Դա հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարի կուտակման:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ նախագահի նկատմամբ մահափորձի սպառնալիք կա

13:04 13.01.2025

Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ նախագահի նկատմամբ մահափորձի սպառնալիք կա

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանրապետության առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ ենթադրյալ մահափորձի առնչությամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ հունվարին հարձակում է նախապատրաստվել։ Այս մասին հայտնում է Terra տեղական հրատարակությունը։ Նշվում է, որ նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը ոստիկանության ուշադրությանն է արժանացել հունվարի սկզբին։ Նշվում էր, որ ենթադրյալ […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:58 13.01.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, […] ...

Ուկրաինան Լիտվայից 5 միլիոն եվրո արժողությամբ հազարավոր անօդաչու սարքեր կստանա

12:50 13.01.2025

Ուկրաինան Լիտվայից 5 միլիոն եվրո արժողությամբ հազարավոր անօդաչու սարքեր կստանա

Լիտվան նախատեսում է Ուկրաինային փոխանցել 4500 անօդաչու թռչող սարք։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն եվրո։ Այս մասին X-ում գրել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլ Շակալիենեն։ «Հպարտությամբ եմ հայտնում, որ այս շաբաթ Լիտվան Ուկրաինա է ուղարկում 4500 անօդաչու թռչող սարք՝ 5 միլիոն եվրո արժողությամբ»,- գրել է Շակալիենեն։ Լիտվայի կառավարությունը հաստատել է նաև ռազմական օգնության […] ...

ՀՀ ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր

12:47 13.01.2025

ՀՀ ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր: Կարևորվել է փոխադարձ առևտրի համատեքստում առավել ապահով և արդյունավետ միջավայրի ստեղծումը։ ...

Նվազել է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը․ նախարարը՝ զբոսաշրջային հոսքերի մասին

12:34 13.01.2025

Նվազել է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը․ նախարարը՝ զբոսաշրջային հոսքերի մասին

Անցած տարի Հայաստան է այցելել  շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ: Այս մասին ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «2024-ին ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ, սա 2023-ի ցուցանիշի նկատմամբ մոտ 7 տոկոսով նվազել է»,-նշել է Պապոյանը: Պապոյանը հավելել է, որ  նվազել է միայն Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը: Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, […] ...

ԵՄ հատուկ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից

12:29 13.01.2025

ԵՄ հատուկ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած իր հանդիպումների ընթացքում փոխանցել է ԵՄ-ի շարունակական ամուր հանձնառությունը […] ...

BACK_TO_TOP