11:07 26.01.2018
Եվրոպայի խորհրդում կան և՛ կոռուպցիա, և՛ արժեքային ճգնաժամ, և՛ բարոյականության ճգնաժամ։ Եվ ընդհանրապես եվրոպական կուլիսներում արդեն վիճելի է՝ արդյո՞ք կա այդ կառույցի անհրաժեշտությունը։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարեց ԱԱԾ նախկին ղեկավար, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։
«Համարվում է, որ Եվրոպայի խորհրդի միակ գործող կառույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, որի որոշումները հաճախ շատ երկրներում չեն կատարվում։ Եվ ժամանակին Եվրոպայի խորհուրդը քննարկել է այդ հարցը, երկար գլուխ են ջարդել՝ ինչ կարող են անել, և ըստ էության որևէ արդյունավետ լուծում չեն գտել», — նշեց Շահնազարյանը։
Եվրոպայի խորհրդի բանաձևերը որևէ պարտադիր ուժ չունեն, դրանք ուղղակի քաղաքական նշանակություն ունեն։ Այստեղ իրենց քվեարկություններով երկրները հստակեցնում են իրենց դիրքորոշումները այլ երկրների նկատմամբ։ Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ հենց այս իրողություններն են, որ անկախ ճգնաժամերի առկայությունից՝ պահում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անհրաժեշտությունը։
«Ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ Արգամունտի ու Վալոնտեի նման պատգամավորներն այնտեղ եղանակ չեն ստեղծի։ Կոռուպցիան չի վերանա, բայց այնուամենայնիվ, իմ գնահատականով՝ մակարդակը մի քիչ իջել է։ Եվ միայն Ադրբեջանը չէ, որ նման գործարքներ է այնտեղ կատարում։ Պատգամավորներ կան (կարևոր չէ՝ որ երկրներից), որոնք առիթը բաց չեն թողնում օգտվելու «խավիարային դիվանագիտությունից»։ Հիշենք Բոսնիայի պատգամավորի զեկույցը Սարսանգի ջրամբարի մասին, որն իրականությունից ընդհանրապես կտրված էր», — նշեց Շահնազարյանը։
Այս ամենը հաշվի առնելով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունները չպետք է պայքարեն, որ նման հարցերը չմտնեն օրակարգ, քանի որ Հայաստանի դիրքերն այնտեղ ամուր են։ Նման հարցերը, ըստ Դավիթ Շահնազարյանի, պետք է մտնեն օրակարգ և ստանան լուծում։
ԵԽԽՎ-ում, ըստ վերլուծաբանի, գործում է «ես քեզ, դու ինձ» սկզբունքը, երբ մի երկրի ներկայացուցիչը քվեարկում է մյուսի առաջարկածին կողմ, քանի որ պետք եղած ժամանակ կարող է նույնը խնդրել դիմացինից։ Այս տեսանկյունից Շահնազարյանը կարծում է, որ հայկական պատվիրակությունը պետք է ակտիվ լինի նաև այլ հարցերում։
«Պետք է մյուս հարցերում նույնպես շատ ակտիվ լինել։ Այն հարցերում, որոնք մեզ ուղղակիորեն չեն վերաբերում։ Որովհետև գալիս է պահ, երբ արդեն պետք է ձայներ հավաքել այս կամ այն նախագիծը անցկացնելու կամ տապալելու համար»։
Նման մարտավարություն, ըստ վերլուծաբանի, առաջինը սկսել է կիրառել Ադրբեջանը, սակայն Բաքվի համար գնալով ավելի դժվար է դառնում հաջողության հասնելը, քանի որ Ադրբեջանը խնդիրներ ունի եվրոպական կառույցների հետ։
Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարելի է դիտել ստորև։
19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:54 18.04.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին18:32 18.04.2025
Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են19:08 18.04.2025
ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանըՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացված «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի շրջանակում։ Քննարկումն անցել է գործարար համայնքի հետ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ ...
19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահՄիլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […] ...
18:54 18.04.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմինԱյսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով […] ...
18:48 18.04.2025
Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումըՄայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: «2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության […] ...
18:42 18.04.2025
ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքինՕպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանները անցկացրել են վնասազերծման գործողություններ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ցուցադրական վարժանքին: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: ...
18:32 18.04.2025
Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերըՀայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան […] ...