Ֆրանսիացի օրթոպեդները Գյումրիում կվիրահատեն պատերազմում վիրավորում ստացած զինվորներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Ֆրանսիացի օրթոպեդները Գյումրիում կվիրահատեն պատերազմում վիրավորում ստացած զինվորներին

18:15 22.03.2021

Գյումրիում տեղի է ունեցել  բժիշկների հայ-ֆրանսիական համատեղ կոնֆերանս, որին մասնակցել են օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտի առաջատար մասնագետները։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այն  նորագույն մեթոդները, որոնց ներդրմամբ հնարավոր է տեղում կազմակերպել պատերազմում ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների ու կամավորականների բուժումն ու վերականգնումը։

«Հոկտեմբերից սկսած, Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ մենք արդեն Հայաստան ենք ուղարկել 24 բժիշկների, նաև նորագույն բժշկական սարքավորումներ ու դեղորայք, որպեսզի մեր բժշկական խմբերը տեղում պատերազմի օրերին ինքնուրույն աշխատելու հնարավորություն ունենային։ Հիմա եկել ենք բժիշկների նոր խմբով, որ մեր գիտելիքներն ու փորձը փոխանցենք տեղի մասնագետներին»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Փարիզի համալսարանական հիվանդանոցի արտաքին կապերի վարչության տնօրեն Վաբեր Ֆլորենսը։

Ֆրանսիացի վնասվածքաբաններն ու օրթոպեդներն այցելությունների ընթացքում  հետազոտել են պատերազմում ծանր վիրավորումներ ստացած հարյուրավոր զինվորների, որոնց վնասվածքները խորն են ու բարդ, երկարատև բուժում են պահանջում։ Մասնագետները  լուրջ հետազոտություններ են անցկացրել հատկապես ֆոսֆորային զենքերից ստացված այրվածքներով վիրավորներին։

«Մեր խումբն առաջինն էր, որ Այրվածքաբանության կենտրոնի բժիշկների հետ միասին առաջին քայլն արեց, լուրջ փորձն արեց ապացուցողական՝ ցույց տալու, որ այս այրվածքները ուղղակի կապ ունեն ֆոսֆորի օգտագործման հետ։ Ցավոք, դժվար էր բավականին ժամանակ անց ուղղակի ապացույցներ գտնելը, բայց կան ակնհայտություններ, որոնք ապացուցելու կարիք այլևս չկա, մենք այդ ակնհայտություններն ի ցույց դրեցինք աշխարհին»,- Shantnews-ին ասել է ֆրանսահայ վիրաբույժ Լևոն Խաչատրյանը։

Հայրենիքի պաշտպանի և Գյումրիի վերականգնողական կենտրոններում իրենց բուժումն են ստանում բազմաթիվ վիրավոր զինվորներ։ Բազմաթիվ  խոր բեկորային վնասվածքներ ստացած տղաների կյանքերը փրկելու համար պատերազմի թեժ օրերին նաև անդամահատումներ շատ կատարվեցին։ Բուժմանը զուգահեռ կատարվում են պրոթեզավորումներ։

«Ցավոք, երբեմն անհրաժեշտ է լինում ավելի հարմարավետ պրոթեզ պատրաստելու համար կրկնակի ամպուտացիաներ կատարել, կրկին վիրահատել հիվանդին։ Փորձը ցույց է տալիս, որ ստորին վերջույթների ավելի կատարելագործված պրոթեզներ պատրաստելն  հիմա հեշտ է, քան ձեռքերինը, որոնք զարգացած պրոթեզներ չեն ու, ցավոք, ավելի էսթետիկական բնույթ են կրում»,- նշել է  ֆրանսիացի օրթոպեդ-վիրաբույժ Վերոնիկ Մօլինան։

Մեկ շաբաթվա ընթացքում Գյումրիում ֆրանսիացի օրթոպեդները իրականացնելու են նաև վիրահատություններ, որոնք պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքների անդամների համար լինելու են անվճար։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP