Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը պահպանության խնդիրներ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը պահպանության խնդիրներ ունի

19:47 20.03.2021

Հակոբ Հակոբյանի «Սարերում» կոչվող որմնանկարը պահպանության լուրջ խնդիրներ ունի: Այն Գյումրիի «Քարհատ մեքենա» գործարանի նախկին ճաշարանից դրամատիկական թատրոնի շենք է տեղափոխվել 4 տարի առաջ: Այդ ժամանակ թատրոնի միջանցքը միակ հարմար տարածքն էր  քաղաքում, որտեղ կարող էր տեղակայվել որմնանկարը: Պահպանության հարցն էլ դրվել է թատրոնի ղեկավարության վրա:

Թատրոնի երկրորդ հարկի միջանցքում օրը ցերեկով լույսերը միշտ վառվում են: Բնական լուսավորություն շենքի այս հատվածում գրեթե չկա: Պատուհաններն ամբողջությամբ ծածկում է որմնանկարը, որը 4 տարի առաջ վերականգնումից հետո այստեղ է տեղափոխվել: Այն  ոչ թե պատին է տեղադրվել, այլ թատրոնի սրահում՝  սյուներից կախված: Որմնանկարն իր ճիշտ տեղում չէ՝ սա թատրոնի ղեկավարությունը մեկ անգամ չէ , որ ասում է։

4 տարում  մի քանի դիմում-նամակ են հասցեագրել կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որ թատրոնը չի կարող որմնանկարի պահպանության հարցերը լուծել:

«Ամբողջ պահպանությունը տրված է թատրոնին:Այսինքն,եթե նկարը վնասվում է, փոխհատուցում է թատրոնը: Ես չեմ հասկանում տրամաբանությունը: Թատրոնն անում ամեն ինչ, ինչի հնարավորությունն ունի:Պայմանագրի մեջ գրված է, որ պետք է ապահովենք համապատասխան ջերմաստիճան:Իհարկե ամբողջ շենքը ջեռուցվում է, բայց կոնկրետ այս հատվածում պատուհաններ են, որոնք վթարային են, և ցուրտը գալիս էթ ներս:Այս հատվածում չենք կարող անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել: Ես դիմել եմ մշակույթի փոխնախարարին , խնդրել եմ, ասել եմ,որ եթե որմնանկարը ճանաչվել է մշակութային արժեք, շատ ուրախ եմ, շատ լավ է,բայց այն պետք է պահպանել:Մենք չենք կարողանում պահպանել»,-shantnews-ին ասել է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Որմնանկարը  շենք է բերվել պատուհաններով, այդ ժամանակ էլ, ըստ տնօրենի, առանց այդ էլ վթարային պատուհանները ավելի  են խարխլվել: Երկու տարի առաջ թատրոնը պատրաստվում էր պատուհանները փոխել, բայց սպասում են, որ որմնանկարի տեղափոխության հարցը լուծվի:

Որմնանկարը սկսել է քայքայվել: Սա փաստեց  նաև «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահը, ով տարիներ առաջ վերականգնել ու թատրոնի շենք է տեղափոխել որմնանկարը: Նշում է՝ Գյումրիում պարզապես չափսերով հարմար այլ տարածք չկար:

«Հենց սկզբից էլ մենք ասել ենք, որ սա հարմար տարածք չէ: Սա կարելի է դիտարկել միայն որպես տարածք, որտեղ կարելի է ժամանակավոր պահել որմնանկարը, բայց ընդմիշտ այն այստեղ թողնել, իմ կարծիքով՝ ճիշտ չէ: Հետևում պատուհաններն են, որոնք շոգի և ցրտի աղբյուր են:Նախարարությունը մեզ առաջարկել էր, որ ուսումնասիրենք «Շիրակ» օդանավակայանի տարածքը: Գնացինք խոսեցինք, հարցուփորձ արեցինք, բայց դրանից հետո խոսակցություն էլ չեղավ: Արդեն հիմա որմնանկարի վրա կա տեղամաս, որտեղ ներկի շերտը վնասվել է»,-shantnews-ին ասել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը:

Թատրոնում որոշել են այլևս չսպասել մինչև որմնանկարի համար նոր տարածք կգտնվի։ Հիմա խնդիրն այն է, թե ինչ է լինելու, եթե նոր պատուհաններով որոշեն որմնանկարը տեղափոխել:

Հակոբ Հակոբյանի որմնանկարը պահպանվող հուշարձանների ցանկում է: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը նորից է դիմելու, կրթության ,գիտության, մշակույթի և սպորտի արդեն երրորդ նախարարին, որ որմնանկարի տեղափոխության լուծումներ գտնեն: Սա հուշարձան ճանաչված ստեղծագործության պահպանման միակ տարբերակն է:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP