Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց արոտավայրերն ու խոտհարքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց արոտավայրերն ու խոտհարքները

20:09 19.03.2021

Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան   համայնքի ենթակայության տակ եղած արոտավայրերն ու խոտհարքները հարևան՝ Արևշատ գյուղին են անցել  դեռ 2007 թվականին՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այժմ իրենց արոտավայրերի  70-80 տոկոսն օգտագործում են հարևան համայնքի բնակիչները ։  Արոտավայրեր չունենալու  պատճառով գյուղացիները ստիպված անասնագլխաքանակն են պակասեցրել  ։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպմաը հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչներն  առաջինն այս հարցն են բարձրացրել ։

«Մենք արոտ չունենք, ես զբաղվում եմ ֆերմերությամբ, շատ ոչխարներ ունեի, էս արոտի պատճառով ոչխարները ծախեցի, կեսն էլ տարա Արագած։ Հիմի ահագին տոհմային անասուններ ունիմ ,50 գլուխ ցեղական կովեր, բայց արոտ չունինք»,-դժգոհեց գյուղացիներից մեկը։

Հողային խնդիրներն միայն այս գյուղով չեն սահմանափակվում։ Նախկինում նաև  մեծ հողատարածքները երկարաժամկետ պայմանագրերով տրամադրվել են մի քանի անհատների, որոնք  բիզնես նպատակներով տնօրինել են  տարածքները, իսկ տեղի բնակիչները մնացել են առանց  արոտավայրերի ու խոտհարքների ։

«Ես ինքս դեմ եմ,որ այլ  մարզերից գալիս էստեղ տարածքներ են վարձակալում։ Համայնք ունենք, որտեղ այլ մարզից գալիս են, ունեն վարձակալած տարածքներ, խոտը քաղում- տանում, վաճառում են, էդ իրանց բիզնեսն է, բայց մենք տեղում ունենք ֆերմերներ ,ովքեր այլ մարզերից են վարձակալում, վարձակալության ժամկետները վերջացել են, հիմա էդ մարդիկ կանգնել են փաստի առջև»-նշել է  խոսել Շիրակի մարզպետը

Արոտավայրեր չունեն անասնապահությունը ընդլայնելու համար , ոռոգման ներքին ցանցով ապահովված չեն , ինչի պատճառով հեկտարներով հող են թողնում անմշակ։

Այս տարի խնդիրը լուծվելու է , Սպանդարյանում  սուբվենցիոն ծրագով  կկառուցվի  մեկ ու կես կմ երկարության ոռոգման  ներքին ցանց։ Լուրը սպանդարյանցիներին  հայտնեց  Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

Ըստ Կարեն Բադիշյանի 5հեկտար տարածքի համար է նախատեսված ոռոգման ցանցը, տնային տնտեսություններից օգտվողների թիվը կլինի մոտ 150, սա արդեն տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների  զարգացման սուբվենցիոն ծրագրով ներկայացվել է նախարարություն, մրցույթ հայտարարելուց հետո, ըստ ծրագրի, մինչև տարեվերջ ոռոգման ցանցը կհանձնվի շահագործման։

Համայնքներում   ոռոգման սեզոնին  խնդիրը կարգավորելու համար քննարկվում է փոքր տարողության  ջրամբարներ կառուցելու հնարավորությունները, ինչն ըստ Շիրակի  մարզպետի  մարզի խնդրահարույց որոշ տարածքների համար իրատեսական է համարվում։

Փոքր ջրամբարների կառուցումը կնպաստի մարզի անջրդի և չմշակվող հողատարածքների վերամշակմանը։ Համաձայն ներկայցրած  հաշվարկների՝ շուրջ 30 հազար հեկտար  հողատարածք  մարզում չի օգտագործվում ըստ նշանակության։

Համայնքային խնդիրների լուծման մեկ այլ ծրագրով Սպանդարյանում մանկապարտեզ է  կառուցվել։ Տարածքային զարգացման հիմնադրամի և համայնքի բյուջեի համաֆինանսավորմամբ երկհարկանի նոր շենք է կառուցվել։ Այն նախատեսված է  75 երեխայի համար, իսկ  մանկապարտեզային տարիքի երեխաներն գյուղում ավելի շատ են։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

BACK_TO_TOP