Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը «Գյումրի» ԲԿ-ին միավորելու նախագիծը քննարկման փուլում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը «Գյումրի» ԲԿ-ին միավորելու նախագիծը քննարկման փուլում է

20:58 19.03.2021

Շիրակի մարզում քննարկվում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորելու նախագիծը: Այս մասին ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմը օրեր առաջ է տեղեկացվել: Նախագիծը մի քանի հիմնավորում ունի: Նախ այն, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, որն ունի 40 մահճակալ, տարվա մեծ մասն աշխատում է թերբեռնված: Հաջորդ հիմնավորումն այն է, որ բուժհաստատությունների միավորման արդյունքում ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվածներին հասանելի կդառնա բազմապրոֆիլ բուժօգնությունը:

«Ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդները շատ քիչ են, եթե չլինի  COVID 19-ը: Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար վերապրոֆիլավորման ժամանակ էլ պետք է խնդրեն, որ մեր հիվանդանոցից  նեղ մասնագետներ գնան իրենց մոտ հիվանդներին հետազոտեն, բուժօգնություն ցուցաբերեն: Իհարկե այդ ամենն անվճար չէ, պայմանագրային հիմունքներով ենք աշխատում: Մենք միշտ օգնել ենք ինֆեկցիոնին: Միավորման ծրագրին ծանոթ եմ, որպես նախագիծ: Եթե վերջնական հավանություն տրվեց մարզի կողմից ու գնաց Երևան, կառավարության որոշման մեջ նոր կնշվեն ժամկետներ: Գյումրիի ծննդատան, պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի և ուռուցքաբանական դիսպանսերի «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորվելու որոշման ժամկետը նշված է հունիսի 1-ը:Այն կիրականացվի: Հաջորդ էտապում ինֆեկցիոնի միավորումն է: Չեմ կարող ասել, վերջնական ինչ որոշում կկայացնեն: Բայց կրճատումների մասին խոսք չկա, շենքի կրճատում չկա: Նախադեպը Գյումրիի ծննդատունն էր, որ միավորվելու է՝պահպանելով շենքը, աշխատողները մնում են իրենց տեղում:Ավելի շատ վարչական մասում են փոփոխություններ լինում»,-ShantNews-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Քանի դեռ նախագիծը քննարկվում է, ըստ Արմեն Իսահակյանի, ժամկետներ  չեն նշվում, թե երբ է միավորման գործընթացը տեղի ունենալու: Առայժմ ինֆեկցիոն հիվանդանոցն  աշխատելու է 40 մահճակալ հզորությամբ: Այսօրվանից այն կրկին վերապրոֆիլավորվել է և ընդունում է COVID 19-ով հիվանդներին:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

22:28 26.11.2024

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

22:20 26.11.2024

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP