16:51 19.03.2021
Տանզանիայի փոխնախագահ Սամիա Հասան Սուլուհուն դարձել է երկրի վեցերորդ նախագահը՝ մարտի 17-ին նախագահ Ջոն Մագուֆուլիի մահից հետո: Երկրի ամենամեծ քաղաքում ՝ Դար էս-Սալամում, Տանզանիայի նախագահների պաշտոնական նստավայրում այսօր տեղի է ունեցել երդմնակալության արարողությունը։
«Ես խոստանում եմ լինել ազնիվ, հնազանդվել և պաշտպանել Տանզանիայի Սահմանադրությունը»,- խոստացել է Սուլուհուն:
Նա դարձել է աֆրիկյան այս երկրի առաջին կին ղեկավարը: Երդումը տալուց հետո կարճ ելույթի ժամանակ Սուլուհուն ասել է, որ Մագուֆուլիի սուգը կտևի 21 օր, իսկ նրա հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 25-ին:
Տանզանիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում փոխնախագահը ստանձնում է պետության ղեկավարի պարտականությունները և շարունակում է մնալ իր պաշտոնում մինչ մանդատի ավարտը: 61-ամյա Սուլուհուի ներկայիս մանդատն ավարտվում է 2025 թվականի վերջին: Անցյալ չորեքշաբթի երեկոյան Մագուֆուլին մահացավ սրտի հետ կապված խնդիրներից՝ Դար-էս-Սալամի «Մզենա» հիվանդանոցում:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում23:40 28.11.2024
Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմըԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...
23:36 28.11.2024
Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքումԼիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...
23:28 28.11.2024
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվելԹբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրենսդիր շենքի երկու կողմերում ծեծկռտուք է տեղի ունենում իրավապահների հետ։ Ոստիկանությունը փորձում է դուրս մղել ցուցարարներին, ովքեր ցանկանում են հասնել խորհրդարանի ծառայողական մուտքերին։ Իրավապահները ստիպված արցունքաբեր գազ են կիրառել։ Ձերբակալություններ դեռևս չեն գրանցվել։ ...
23:20 28.11.2024
BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial TimesԱմերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում խոշորագույնն է կառավարվող ակտիվներով, համաձայնություն է ձեռք բերել գնելու ավելի փոքր մրցակից HPS Investment Partners-ը, որը մասնագիտացած է այլընտրանքային ներդրումների մեջ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ չորս աղբյուրների։ Գործարքի պայմանները մանրամասնող պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել Գոհաբանության տոնից անմիջապես հետո, որը նշվում է ԱՄՆ-ում […] ...
23:12 28.11.2024
Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համարԲաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոք է ներկայացվել՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման ու շփվել այնտեղ ծառայություն իրականացնող եվրոպացի դիտորդների հետ: Ի՞նչն է այստեղ զայրացնում Բաքվին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Անջեյ Դուդան այցելել էր Երասխ և եվրոպական […] ...
23:04 28.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումներըԻսրայելի զինվորականները հայտարարել են երկրի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները հանելու մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 5-ից 2 հազարից ոչ ավելի մարդ կարող էր մասնակցել այս տարածքներում զանգվածային միջոցառումներին՝ Լիբանանից եկող հրթիռային հարվածների սպառնալիքի պատճառով։ Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև […] ...