20:53 25.01.2018
2015 թվականին պրոֆեսոր Նիկ Գոլդմանը մշակել էր մարդու ԴՆԹ-ում թվային ինֆորմացիայի պահպանման մեթոդը: Այդ մասին նա հայտարարել էր միջազգային տնտեսական համաժողովում ելույթի ժամանակ, ապա ցանկացողներին առաջարկել մի խնդիր լուծել: Նա ԴՆԹ-ների տարբեր նմուշներով սրվակներ էր բաժանել մարդկանց և խնդրել, որպեսզի նրանք վերծանեն դրանցում կոդավորված տեղեկությունը: Խնդիրը լուծելու համար նա երեք տարի ժամանակ էր տվել՝ մինչև 2018 թվականի հունվարի 21-ը: Ապա խոստացել հաղթողին որպես մրցանակ վճարել 1 բիթքոին:
Բելգիացի միկրոկենսաբան Սանդեր Վուտսը մրցույթի ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ լուծել է Գոլդմանի խնդիրը: Ասպիրանտ Վուտսը, ով զբաղվում է մանրէների գենոմի հետազոտմամբ ու նաև լավ ծրագրավորող է, սկզբում կարծում էր, թե առանձնակի դժվարության չի հանդիպի խնդրի լուծման ժամանակ: Ինֆորմացիայի ապակոդավորման համար, առաջին հայացքից, բավարար էր միայն հասկանալ ԴՆԹ-երի և ՌՆԹ-երի հաջորդականությունը և, ըստ այդմ,պարզել կոդավորման սկզբունքը, սակայն առաջին փորձից ոչինչ չստացվեց:
Սուրբ ծննդյան տոներից հետո, նոր ուժով ու վճռականությամբ, Վուտսը իր խմբի հետ վերադարձավ Գոլդմանի խնդրին: ԴՆԹ և ՌՆԹ կոդերի մանրակրկիտ ստուգման ժամանակ նա ալգորիթմերից մեկում մի տարրի բացակայություն նկատեց, ինչն էլ թույլ չէր տալիս գտնել կոդավորված ինֆորմացիան:
2015 թվականին, երբ Գոլդմանը առաջարկեց խնդիրը, մեկ բիթքոինը արժեր մոտ 200 դոլար: Հիմա արժեքը հասել է 11 000 դոլարի: Ասպիրանտը չի ծրագրում կրիպտոներդրող դառնալ և ազնիվ աշխատած բիթքոինը որոշել է վաճառել:
Ինչ վերաբերում է Գոլդմանին, ապա նա , առաջարկելով այս խնդիրը, փորձում էր գիտնականների ուշադրությունը հրավիրել այն գաղափարի վրա, որ ԴՆԹ-երը կարող են ոչ կենսաբանական ինֆորմացիայի ունիվերսալ պահեստարան ծառայել: Պրոֆեսորը չէր սխալվել: Այս գաղափարը գայթակղեց բազմաթիվ գիտնականների: Անցած աշնանը մի խումբ գիտնականներ կարողացան ԴՆԹ-ում այնպիսի մի գաղտնագիր թաքցնել, որով հնարավոր է շարքից դուրս բերել համակարգիչները:
12:27 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումներըՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, […] ...
12:21 09.04.2025
Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումըՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական […] ...
12:14 09.04.2025
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։ ...
12:10 09.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունումՀայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14 17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան 17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան 20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16 17:00- 73 կգ Գոռ Սահակյան Ապրիլի 17 20:00- 81 կգ Ռաֆիկ […] ...
12:05 09.04.2025
«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, […] ...