Կենսաբաններն ընձուղտների մոտ հիպերտոնիայից պաշտպանող յուրահատուկ գեն են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Կենսաբաններն ընձուղտների մոտ հիպերտոնիայից պաշտպանող յուրահատուկ գեն են հայտնաբերել

22:39 21.03.2021

Չինաստանի և Դանիայի գիտնականները վերծանել են ընձուղտի գենոմը և այն համեմատելով այլ որոճող կենդանիների գենոմների հետ՝ հայտնաբերել են ընձուղտին բնորոշ գենային մուտացիաներ, ինչը թույլ է տալիս նրանց հարմարվել արյան բարձր ճնշմանը և չափազանց բարձր հասակին: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Science Advances ամսագրում:

Ընձուղտը եզակի կենսաբանական հատկանիշներ ունեցող կենդանի է։ Այդ հատկանիշներից շատերը կապված են անսովոր աճին էվոլյուցիոն հարմարման հետ: Օրինակ ՝ ընձուղտի արյան ճնշումը երկու անգամ գերազանցում է մարդկանց և կաթնասունների մեծամասնության արյան ճնշումը: Դա պայմանավորված է գլխի բարձր դիրքին կայուն արյան մատակարարում ապահովելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, ընձուղտը արագ է մեծանում, սակայն չնայած դրան՝ նրա ոսկորները շատ խիտ և ամուր են:

Չինացի և դանիացի գիտնականները քրոմոսոմային մակարդակով վերլուծել են ընձուղտի գենոմը՝ հասկանալու համար, թե ինչպես է ընձուղտը խուսափում արյան բարձր ճնշման կողմնակի ազդեցություններից, ինչպիսիք են օրինակ՝ սրտանոթային համակարգի լուրջ վնասները կամ ինսուլտները:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ ընձուղտի գենոմում առկա FGFRL1 գենը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել՝ այլ կենդանիների համեմատությամբ։

Օգտագործելով գեների խմբագրման բարդ մեթոդներ՝ նրանք այդ փոփոխված գենը ներարկել են լաբորատոր մկներին: Դիտարկումները ցույց են տվել, որ սովորական մկների համեմատ՝ ընձուղտի գենով մկների մոտ ավելի քիչ են եղել սրտանոթային և ներքին վնասվածքները, երբ նրանք ընդունել են արյան ճնշումը բարձրացնող դեղամիջոց, և նրանց ոսկորները դարձել են ավելի կոմպակտ և խիտ:

Գիտնականները հույս ունեն, որ FGFRL1 գենի հետագա ուսումնասիրությունը առանցքային նշանակություն կունենա մարդու մոտ հիպերտոնիայի բուժման նոր մեթոդ մշակելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի

21:40 25.11.2024

Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է մինչև տարեվերջ նոր պայմանագիր ստորագրել թիմի ռմբարկու, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Marca-ն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Ակումբը պատրաստ է որոշ զիջումների գնալ, 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կներառվի որոշ ակումբների կողմից նրա նկատմամբ հետաքրքրության ցուցաբերելու դեպքում տվյալ փաստաթղթի վաղաժամկետ խզման կետ։ Հոլանդը 2022 […] ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

21:32 25.11.2024

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի կոչ է արել չհամաձայնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնագրին, գրում է The Times of Israel-ը։ «Դեռ ուշ չէ դադարեցնել այս համաձայնագիրը, մենք պետք է շարունակենք գործել մինչև բացարձակ հաղթանակ։ Մենք պետք է լսենք դեպքի վայրում գտնվող հրամանատարներին, հատկապես հիմա, երբ «Հըզբոլլահը» պարտվել է և խնդրում է զինադադար, […] ...

Փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ․ քաղաքապետարան

21:24 25.11.2024

Փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ․ քաղաքապետարան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարվա՝ փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հիմա արդեն երևանյան շատ փողոցներում տնկվել են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր: Կենտրոնից՝ մինչև մյուս վարչական շրջաններ. այսպես փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ: Մանրամասները՝ […] ...

Ամորիմի մուտքը հաղթական չեղավ

21:16 25.11.2024

Ամորիմի մուտքը հաղթական չեղավ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Իպսվիչ Թաունին»` 1-1։ Մանչեսթերյան ակումբից աչքի ընկավ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը, որը հաշիվը բացել էր արդեն երկրորդ րոպեին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 16 միավոր և 12-րդ տեղում է, «Իպսվիչ Թաունը» հավաքել է 9 միավոր ու 18-րդն […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին

21:08 25.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․Հովսեփյան փ. 6/6, 8/1, 8/3, 8/8, 8/10, 10/10 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 143, 153, 202, 202/5, 203, 272/10 առանձնատներ, Ամառանոցային փ. 203 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղ․ 203, 222 առանձնատներ, […] ...

Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

21:00 25.11.2024

Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Emirates Air Arabia ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվա-Շարժա երթուղով, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Airbus A320 ինքնաթիռի կապիտանը արտակարգ վայրէջք է խնդրել ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացման պատճառով: Վայրէջքը բարեհաջող ավարտվել է տեղական ժամանակով 18:54-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուղևորը հոսպիտալացվել է […] ...

BACK_TO_TOP