Ինձ համար անընդունելի է մոսկովյան պայմանագրի մասին խոսելը որպես երկու գերտերությունների գործարքի․ Մարկեդոնով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Ինձ համար անընդունելի է մոսկովյան պայմանագրի մասին խոսելը որպես երկու գերտերությունների գործարքի․ Մարկեդոնով

15:15 18.03.2021

Գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին: Քննարկմանը մասնակցում են մի շարք հայտնի  գիտնականներ Հայաստանից և Ռուսաստանից՝  ակադեմիկոսներ Ռուբեն Սաֆրաստյանը, Յուրի Սուվարյանը, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը,  պատմաբան Ալեքսանդր Պալկինը և այլ մասնագետներ: Քննարկումը նախաձեռնել են ԳԱԱ պատմության ինստիտուտը և Մանկավարժական համալսարանը:

Պատմության ինստիտուտի տնօրեն, քննարկումը վարող Աշոտ Մելքոնյանը սկզբում հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններ հաստատվել են հենց 1921 թվականի մարտի 16-ին և ակնկալել է լսել գործընկերների մոտեցումները այդ հարցի վերաբերյալ։

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի խոսքերով` այն, թե ինչպես են Մոսկովյան պայմանագիրը ընկալում Հայաստանում և Ռուսաստանում՝ քաղաքական, գիտական հանրությունները և մեդիադաշտը, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, երկու մեծ տարբերություններ են: Դրանք պատմական, մշակութային և հասարակության լայն շերտերի վրա ազդեցության տեսանկյունից անհամեմատելի են:

«Հայաստանի և Ռուսաստանի, այսպես ասած, հիշողության քաղաքականությունում դրանք տարբեր տեղեր են գրավում: Դա կարևոր է հասկանալ երբ մենք խոսում ենք իրար հետ, այլապես մենք չենք կարողանա լսել մեկս մյուսիս: Ինձ համար անընդունելի է մոսկովյան պայմանագրի մասին խոսելը որպես երկու գերտերությունների գործարքի:

Ի՞նչ գերտերությունների մասին կարող է խոսք լինել: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Թուրքիայում երկու ուժերի կենտրոն կար․ մեկը՝ Ստամբուլում, Մեհմեդ 6-րդի գլխավորությամբ, որին աջակցում էին արևմտյան տերությունները, մյուսը՝ Անկարայում: Խոսքը հեղափոխական քեմալական կենտրոնի մասին է, որը, ըստ էության, ճանաչված չէր, այդ թվում՝ Անտանտայի առաջադեմ երկրների կողմից:

Գերմանիան այդ ժամանակ պարտված էր, նվաստացած, իսկ Բրիտանիան և Ֆրանսիան մինչև վերջ ապավինում էին սուլթանին: Սուլթանը հեռացավ պաշտոնից 1922 թվականին, իսկ թուրքական Հանրապետությունը հռչակվեց միայն 1923-ին:

Հիշեցնեմ, որ նաև այդ ժամանակ պատերազմ էր ընթանում Հունաստանի հետ, որը մենք անվանում ենք թուրք-հունական պատերազմ, իսկ թուրքական աղբյուրներում այն անվանվում է հեղափոխական պատերազմ, պատերազմ անկախության համար: Հիմա Ռուսաստանի մասին: Ընդամենը 1920-ի աշնանը այստեղ ավարտվել էր քաղաքացիական պատերազմը, և Լենինն այդ ժամանակ չէր ընկալվում որպես քաղաքական ուժերի միակ կենտրոն: 1921 թվականին Տամբովում գյուղացիական մեծ ապստամբություններ սկսվեցին, իսկ Հեռավոր Արևելքում դեռ սպիտակ գվարդիականների հետ էր պայքար ընթանում: Էլ ի՞նչ գերտերությունների մասին է խոսքը»,- ասել է Մարկեդոնովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

23:28 28.11.2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

Թբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրենսդիր շենքի երկու կողմերում ծեծկռտուք է տեղի ունենում իրավապահների հետ։ Ոստիկանությունը փորձում է դուրս մղել ցուցարարներին, ովքեր ցանկանում են հասնել խորհրդարանի ծառայողական մուտքերին։ Իրավապահները ստիպված արցունքաբեր գազ  են կիրառել։ Ձերբակալություններ դեռևս չեն գրանցվել։ ...

BACK_TO_TOP