Գյումրվա ազգագրության մոտիվներով Ալեքպոլյան շրջանի ծեսերն ու ավանդույթները՝ արվեստաբանների դասախոսությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրվա ազգագրության մոտիվներով Ալեքպոլյան շրջանի ծեսերն ու ավանդույթները՝ արվեստաբանների դասախոսությունում

19:46 16.03.2021

«Գյումրվա ազգագրության մոտիվներով Ալեքպոլյան շրջանի ավանդույթներն ու ծեսերը»․․․ Այս թեմայով այսօր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում դասախոսություն են անցկացրել երիտասարդ արվեստաբանները։

Լուսանկարների միջոցով ներկայացրել են 1800-ականների Ալեքպոլի, հետո արդեն Գյումրիի ավանդական ընտանիքների նիստուկացը, հարսանեկան արարողություններն ու այն ծեսերը, որոնք նահապետական սովորույթներով գյումրեցիների առօրյայի մասն են եղել։

«Երբ սկեսուրներն ու հարսները միասին են լողացել, նրանք գոտկամասում շոր են կրել, դա խոնարհության ու ամոթխածության նշան է եղել: Մեկ այլ ավանդույթ նախքան հարսանիքն էին անում՝ փեսացուի կին ազգականները հարսնացուին տանում էին բաղնիք, ու մի լավ զննում աղջկա մարմինը՝ համոզվելու համար, հո արատավո՞ր չէ, ոտքերն ուղի՞ղ են, թե՞ ոչ և այլն: Այդ բարդ գործը հանձնարարված էր անել քավորկնոջը»,- պատմել է արվեստաբան Գայանե Պապիկյանը:

Երիտասարդ արվեստաբաններն իրենց ուսանողական տարիների սովորած, հետո էլ ընտանիքներում տատերից ու պապերից լսած գյումրվա ավանդույթները դասախոսության նյութ են դարձրել։ Ներկայացրել են նաև լուսանկարվելու հատուկ արարողակարգը։

«Սա ամուսնական լուսանկար է՝ 1800-ականներին արված։ Իմ հոր տատն ու պապն են։ Լուսանկարվելն էլ հատուկ կարգ է ունեցել, նոր ամուսնացած ժամանակ այր ու կին կանգնած են լուսանկարվել, կամ ամուսինը նստած՝ կինը ձեռքն ամուսնու ուսին դրած, հետո, երբ կինը հղի է եղել, այդ ժամանակ նոր նա իրավունք է ձեռք բերել նստած լուսանկարվելու»,- պատմել է արվեստաբան Լիանա Ստեփանյանը։

Գյումրվա ծեսերի ու ավանադույթների մեծ մասը ժամանակի ընթացքում թեև կիրառելի չեն և մեր օրերում շատ ավանդույթներ են կորսվել, բայց դրանց մասին իմանալը պարտադիր է։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP