16:50 16.03.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում իրականացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության օրեր» նախագիծը, որում ներկայացվել են անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակում դեռ չընդգրկված տարրերը: Նախագծի նպատակներն էին ոչ նյութական մշակութային ժառանգության արդյունավետ պահպանումն ու հանրահռչակումը, արժեքների՝ սերնդեսերունդ փոխանցումն ու դրանցով ոգեշնչումը: Նախագծի «Հայաստանի օրեր» միջոցառման շրջանակում ներկայացվել են հայկական ասեղնագործության, փայտի գեղարվեստական մշակման և ուտելի բույսերի մասին՝ առանձին-առանձին անդրադառնալով յուրաքանչյուր տարրի յուրահատկություններին:
Բացման խոսքով հանդես է եկել Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը, որը կարևորել է Սոֆիայի կենտրոնի նախաձեռնությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և իրազեկման, ինչպես նաև Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանի բոլոր երկրների ակտիվ մասնակցության և համագործակցության առումով՝ ընդգծելով հայ-բուլղարական դեռևս միջնադարից եկող պատմական ու մշակութային առնչությունները:
Տեղափոխությունների ընթացքում Բուլղարիայում հաստատվել են տարբեր մասնագիտությունների տեր հայ արհեստավորներ, որոնք իրենց ստեղծագործական գործունեության ընթացքում ոչ միայն պահպանել են հայկական մշակույթի բնորոշ տարրերը, այլև մեծ ներդրում են ունեցել տեղական մշակութային ժառանգության պահպանության և մշակութային փոխազդեցությունների գործընթացներում: Որպես քրիստոնյա մշակույթի կրողներ՝ առկա են հայ-բուլղարական ընդհանրություններ` կապված տոների, հավատալիքների և սովորույթների, ուտեստի մշակման ավանդական եղանակների և հացի պաշտամունքի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ.), «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020 թ.) տարրերը:
21:10 29.04.2025
Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆՊատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 29.04.2025
Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգԽառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...
20:55 29.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...
20:45 29.04.2025
Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումըԵվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իսպանիայում հոսանքազրկման հետ կապված։ Այս մասին գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը X-ում։ «Եվրահանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված»,- վստահեցրել է պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հաստատել էր, որ մարմինը բացառել է կիբերհարձակումը որպես ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի համատարած […] ...
20:35 29.04.2025
Հայ ծանրորդները մեկնել են Պերու՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանըՀայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: ...
20:30 29.04.2025
Լավրով. Գազայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը առանձնակի մտահոգություն է առաջացնումՀատկապես մտահոգիչ է Գազայի շուրջ և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում վատթարացող իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հատկապես մտահոգիչ են իրավիճակի վատթարացումը պաղեստինյան տարածքներում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքի շատ մասերում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Բրազիլիայում BRICS-ի արտաքին քաղաքականության գործակալությունների ղեկավարների հանդիպումից հետո: Նրա […] ...