19:12 15.03.2021
Կորոնավիրուսի դեմ շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձաքննության արդյունքները կլինեն այս շաբաթվա ընթացքում։ Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։
«ԱՀԿ-ի պատվաստանյութերի անվտանգության հարցերով խորհրդատվական կոմիտեն համակարգված կերպով դիտարկում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ բոլոր անվտանգության ազդանշանները և առաջարկություններ անում ԱՀԿ-ին ցանկացած նոր անվտանգության ազդանշանի վերաբերյալ: Կոմիտեն մանրակրկիտ կերպով ուսումնասիրում է AstraZeneca-ի պատվաստանյութին առնչվող ընթացիկ զեկույցները: Երբ ԱՀԿ-ն լիովին պատկերացնի իրավիճակը, արդյունքները անմիջապես կհրապարակվեն: Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա մոտ մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է նա:
Հարիսը նշել է, որ տվյալ պահին չկան ապացույցներ առ այն, որ միջադեպերը կապված են պատվաստանյութի հետ․ հարկավոր է շարունակել պատվաստումների հետ կապված արշավը՝ փրկելու կյանքեր և խուսափելու հիվանդության բարդացումներից։
ԱՀԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրոպայի մի շարք երկրներում կասեցրել են պատվաստանյութի կոնկրետ խմբաքանակների օգտագործումը, որոշ երկրներում էլ դա արվել է միայն որպես նախազգուշական միջոցառում։
Մարգարեթ Հարիսը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ի պատվաստանյութը ստացել է ավելի քան 10 միլիոն մարդ, որոնց մոտ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել։
Հիշեցնենք՝ ԱՀԿ-ի տվյալներով՝ մարտի 8-ի դրությամբ ԵՄ երկրներում և Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է խորը երակների թրոմբոզի 15 դեպք, ինչպես նաև թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի 22 դեպք այն մարդկանց շրջանում, ովքեր ստացել էին AstraZeneca պատվաստանյութը։ Այս դեպքերից հետո եվրոպական 11 երկիր, ինչպես նաև Թաիլանդը ժամանակավորապես դադարեցրել էին պատվաստումները տվյալ ընկերության պատվաստանյութով։
21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ21:40 25.11.2024
Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվիԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է մինչև տարեվերջ նոր պայմանագիր ստորագրել թիմի ռմբարկու, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Marca-ն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Ակումբը պատրաստ է որոշ զիջումների գնալ, 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կներառվի որոշ ակումբների կողմից նրա նկատմամբ հետաքրքրության ցուցաբերելու դեպքում տվյալ փաստաթղթի վաղաժամկետ խզման կետ։ Հոլանդը 2022 […] ...
21:32 25.11.2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարինԱզգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի կոչ է արել չհամաձայնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնագրին, գրում է The Times of Israel-ը։ «Դեռ ուշ չէ դադարեցնել այս համաձայնագիրը, մենք պետք է շարունակենք գործել մինչև բացարձակ հաղթանակ։ Մենք պետք է լսենք դեպքի վայրում գտնվող հրամանատարներին, հատկապես հիմա, երբ «Հըզբոլլահը» պարտվել է և խնդրում է զինադադար, […] ...
21:24 25.11.2024
Փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ․ քաղաքապետարան«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարվա՝ փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հիմա արդեն երևանյան շատ փողոցներում տնկվել են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր: Կենտրոնից՝ մինչև մյուս վարչական շրջաններ. այսպես փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ: Մանրամասները՝ […] ...
21:16 25.11.2024
Ամորիմի մուտքը հաղթական չեղավԱնգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Իպսվիչ Թաունին»` 1-1։ Մանչեսթերյան ակումբից աչքի ընկավ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը, որը հաշիվը բացել էր արդեն երկրորդ րոպեին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 16 միավոր և 12-րդ տեղում է, «Իպսվիչ Թաունը» հավաքել է 9 միավոր ու 18-րդն […] ...
21:08 25.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․Հովսեփյան փ. 6/6, 8/1, 8/3, 8/8, 8/10, 10/10 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 143, 153, 202, 202/5, 203, 272/10 առանձնատներ, Ամառանոցային փ. 203 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղ․ 203, 222 առանձնատներ, […] ...
21:00 25.11.2024
Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ԲաքվումEmirates Air Arabia ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվա-Շարժա երթուղով, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Airbus A320 ինքնաթիռի կապիտանը արտակարգ վայրէջք է խնդրել ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացման պատճառով: Վայրէջքը բարեհաջող ավարտվել է տեղական ժամանակով 18:54-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուղևորը հոսպիտալացվել է […] ...