Սպանություն Գյումրիում. կա մեկ զոհ, երկու վիրավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Սպանություն Գյումրիում. կա մեկ զոհ, երկու վիրավոր

18:50 15.03.2021

Այսօր սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2 թաղամասում: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Ոստիկանները  հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։

Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով «Գյումրի» ԲԿ են ընդունվել սուր կտրող ծակող գործիքով վնասվածքներ ստացած երկու քաղաքացի: Նրանցից մեկը 1988 թվականին ծնված կին է, որի ամուսինն է հանդիսանում սպանված Ռաֆիկ Մնացականյանը: Նրա մոտ ախտորոշվել է պարանոցի աջ կողմնային մակերեսի կտրված-արյունահոսող վերք։ Վիրավորում ստացած մյուս քաղաքացին 1993 թվականին ծնված տղամարդ է: Երկու տուժածները վիրահատվել են:

Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ երկու տուժածների վիճակը կայուն է: Կինը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ սպանված տղամարդու մարմնի վրա առկա են դանակի հարվածից ստացած բազմաթիվ  վերքեր։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34 -104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 և ավելի անձանց սպանության փորձ) հատկանիշներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածը շաբաթներ առաջ իր մեքենայով վթարի է ենթարկվել Արագածոտնի մարզում, ինչի հետևանքում մահացել էր մեքենայի ուղևորը, որն աշխատում էր Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր:

Սպանություն կատարելու մեջ կասկածվողը, ըստ նախնական տեղեկութունների, նրա եղբայրն է: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը SHANTNEWS-ին ասել է, որ վերը նշվածը միայն վարկած է, որը կարող է հաստատվել կամ հերքվել համապատասխան օպերատիվ գործողություններից հետո:

Ըստ Շիրակի մարզի դատախազի՝ հանցագործություն կատարած անձը դեպքի վայրից դիմել էր փախուստի, բայց իրավապահ մարմինները նրան արդեն հայտնաբերել են: Ըստ Գրիգորյանի՝ տվյալ անձը 2007 թվականից հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

22:28 26.11.2024

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

22:20 26.11.2024

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP