Եղիշե Չարենցի ընտանիքի պատմությունը  մեկ կտավում․ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի մտահղացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+17.09 oC

Եղիշե Չարենցի ընտանիքի պատմությունը  մեկ կտավում․ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի մտահղացումը

17:25 13.03.2021

 

Մարտի 13-ը հայ գրականության հանճարներից մեկի՝ բանաստեղծ,գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Կարսում, գաղթականի ընտանիքում, ծնված Եղիշեն  գրական աշխարհում հայտնի դարձավ Չարենց կեղծանվամբ, գրեց  գրական  ստեղծագործություններ, որոնք այսօր համարվում են Հայ գրականության անմահ կոթողներ։

Մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը ստեղծում է մի կտավ , որի պատմության մեջ Եղիշե  Չարենցի հայրական ընտանիքն է, որտեղ  գրեթե նույն ժամանակագրությունն  ու նույն ավանդույթներն են, ինչ Ալեքպոլում:

Ընտանեկան լուսանկարում  պատանի Չարենցի կողքին տան մեծերից բացի ծնողներն են, քույրերն ու եղբայրները:Այսպիսի լուսանկար իրականում  գոյություն չունի,այն գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի  երևակայության ծնունդն է։ Պատկերացումներով վերականգնում է  1910 թվականին Կարսում  ապրած  Սողոմոնյանների ավանդական ընտանիքի պատմությունը։ Գեղանկարչուհին վերարտադրում է տվյալ ժամանակաշրջանի  կոլորիտը,ընտանեկան միջավայրը , հագուկապն ու տարազը։

Պատմական Կարսին ու այնտեղ  ծնված  Չարենցի ընտանիքին անդրադարձը պատահական չէ, գեղանկարչուհու  արմատների կանչն  ու կարոտն է  իր պապերի  ծննդավայրի հանդեպ։ Կարսն իր համայնապատկերով ու  կոլորիտային  միջավայրով շատ նմանություններ է ունեցել Ալեքպոլի հետ, հենց այդ պատճառով էլ կարսեցի շատ գաղթական ընտանիքներ վերահաստատվել են հենց Ալեքպոլում:

«Ես չէի կարող Կարսը առանձնացնել Գյումրիից, որովհետև  ես կարծում եմ, որ  ինչքան էլ հիմա էդ տարածքը մերը չէ, նաև մեր երկիրն է, իմ պապերն այնտեղ են թաղված, ես կարսեցու ճյուղ եմ, իմ պապերը Կարսի նահանգից են եղել։ Ես նաև հաշվի եմ առել այն հանգամանքը, որ էնտեղ Չարենցն է ծնվել, դա իմ համար պարծանք է»,- պատմում Սուսաննա Մկրտչյանը։

Գեղանկարչուհին այստեղ վերարտադրել է հենց այն հնամաշ  կարպետի գույներն ու  նախշերը, որը Չարենցի տան գույքի անբաժան մասն է կազմել։Սուսաննա Մկրտչյանը կտավում պատկերել է այն կարպետը , որն  իր նախնիներն են Կարսից  Գյումրի բերել։

Կարոտի հետ մեկտեղ նաև ընտանեկան  ավանդույթներն են  ու մեծն բանաստեղծ Չարենցը: Հիշում է իր  դպրոցական և ուսանողական տարիները, երբ մի ամբողջ  սերունդ ապրում էր  չարենցյան տողերով։

«Չարենցի մասին պիտի ուղղակի ասել, որ հանճար էր, ամբողջ գրականագիտական աշխարհն  է նրան բարձր գնահատել, Չարենցի էդ ոգին  էս տարիների խորքից էլի մարդուն ոգևորում է,- «Ինչեր ասես որ չեն անի ամբոխները խելագարված»,- տեսեք հիմա ինչեր են անում ամբոխները և եթե խելագարվեն, ինչեր կանեն։ Մենք երիտասարդ տարիքում Չարենցով էինք դաստիարակվում, դրանից էինք սնունդ առնում»,- ասում է արվեստագետը։

Նկարի ամեն մի մասնիկ Չարենցյան  անձնական տաղով , նաիրյան երկրի կարոտով  ծնվող ստեղծագործություն է։ Իսկ նկարելիս նրա շուրթերին  աղոթքի պես հնչող «Ես իմ անուշ Հայաստանին» է ու  չարենցյան խոսքերով գրված երգերը։

Քանդակի ու նկարչության համադրությամբ ստեղծվող կտավի աշխատանքները մի քանի օրից կավարտի: Պատերազմի օրերի ստեղծագործական դադարից հետո նոր է վերսկսել էաշխատանքը։ Չարենցի՝ Կարսում թողած տան ու կորուսյալ հայրենիքի կարոտն  արտահայտող կտավի խորհուրդը  մեր օրերի ու ժամանակի նկարագիրն է։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

16:50 29.04.2025

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP