17:22 03.07.2018
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի համար դիջեյինգը պարզապես հոբբի է եղել: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Աղաջանյանը նշեց, որ ինքը պրոֆեսիոնալ դիջեյինգով չի զբաղվել:
«Ես մինչ այդ աշխատել եմ HSBC բանկում, իմ հիմնական գործը եղել է բանկային ոլորտում, ինքս ֆինանսիստ եմ, կրկնում եմ՝ դիջեյինգը ինձ համար ուղղակի հոբբի է եղել»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպես եղավ իր նշանակումը, Աղաջանյանը նշեց, որ վարչապետն իրեն որպես դիջեյ ամենևին չի ճանաչում, իրենք միասին բավական երկար ճանապարհ են անցել քաղաքականության մեջ:
«Դեռ 2007 թ.-ից ճանաչում ենք իրար, երկար ճանապարհ ենք անցել իրար հետ, դրա հիման վրա և դրա բերումով է, որ ինձ առաջարկվել է այս պաշտոնը»,- ասաց նա:
Վերջինս ափսոսանքով նշեց, որ այժմ պարզապես ժամանակ չի ունենում դիջեյինգով զբաղվելու կամ դրա մասին մտածելու համար, բայց եթե մոտ ապագայում բախտ վիճակվի ազատ գրաֆիկ ունենալ, շատ կուզեր ժամանակ առ ժամանակ զբաղվել դրանով:
Ոստիկանության ստուգայցերից մեկի ժամանակ փաբում է եղել նաև Աղաջանյանը: Լրագրողը հիշեցրեց այդ ստուգայցերից հետո բարձրացված աղմուկը, հետաքրքրվեց՝ արդյո՞ք արդարացված էր այն:
«Ես այդ պահին փաբերից մեկում էի, որևէ ավելորդություն չեմ նկատել ոստիկանների պահվածքում, ուղղակի տեսա, որ ոստիկանության աշխատակիցը մտավ ներս, մոտեցավ բարի աշխատակցին, երկու բառ փոխանակեցին, դուրս եկավ: Որևէ բան չփոխվեց, անգամ երաժշտության ձայնը չցածրացավ: Պրոֆիլակտիկ միջոցառումներ են»,- ասաց Աղաջանյանը:
Նա ասաց, որ քաղաքացիների կողմից բազմաթիվ բողոքներ են հասնում բնակության վայրերի հարակից տարածքներում աղմուկի հետ կապված, ուստի ենթադրում է, որ միջոցառումներն այս խնդրի շրջանակներում են իրականացվում: Աղաջանյանի համոզմամբ՝ հարցին համակարգային լուծում պետք է տրվի, որովհետև մեկի իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ երկրորդի իրավունքներն են սկսվում:
«Փաբային մշակույթը բազմաթիվ լավ կողմեր ունի, բայց քաղաքացիների անդորրը ևս պետք է պահպանվի և հարգվի: Լավ միտք էր՝ առհասարակ բոլոր փաբներն ու գիշերային ակումբները տեղափոխել առանձին տարածք՝ բնակելի վայրերից հեռու: Սա լավ գաղափար է, որը կարող է նաև խթանել զբոսաշրջությունը»,- նշեց նա:
15:54 11.04.2025
Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...
15:49 11.04.2025
Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...
15:40 11.04.2025
Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...
15:35 11.04.2025
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ ՌուբինյանՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...
15:33 11.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրինՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...