Գյումրիի ավագանին ընդունել է բյուջեում և հաստիքացուցակներում փոփոխություն կատարելու նախագծերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Գյումրիի ավագանին ընդունել է բյուջեում և հաստիքացուցակներում փոփոխություն կատարելու նախագծերը

18:45 10.03.2021

Փոփոխություններ են կատարվել Գյումրիի այս տարվա համայնքային բյուջեում, կառուցապատված հողատարածքների գործառնական նշանակությունում և քաղաքապետարանի ենթակայության կառույցների հաստիքացուցակներում: Փոփոխությունների մասին նախագծերն այսօր հաստատվել են ավագանու հերթական նիստում:

2021-ի համայնքային բյուջեն փոփոխվել է ու ավելացել 137 մլն դրամով: Ճիշտ այսքան է կազմում այն գումարը, որն ավելացել է եկամուտների հոդվածում: Իսկ ավելացումը հարկերի բարձրացման արդյունքում է: Գույքահարկն ու հողի հարկն են թանկացել:

«Բյուջեի մեջ փոփոխություններ ենք կատարում, որովհետև հողի հարկի և գույքահարկի մեջ փոփոխություններ են կատարվել: Հողի հարկն ու գույքահարկը միավորվել են, դարձել մեկ հարկատեսակ: Հարկերի չափն ավելացել է 137 մլն դրամով: 2021 թվականի բյուջեն կազմում էր 5 մլրդ 237 մլն 150 հազար դրամ, դարձել է 5 մլրդ 374 մլն 536 դրամ»,- զեկուցել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Իսկ ինչքան է կազմում քաղաքի ունեցվածքը, խոսքը՝ շենք-շինությունների ու այլ անշարժ գույքի մասին է, որը համայնքապատկան է: Քաղաքապետարանը ամենամյա հաշվառում է կատարում: Համայնքային ունեցվածքի ոչ թե քանակը, այլ արժեքն է վիճելի: Ավագանու անդամներն առաջարկել են անկախ փորձագետներ հրավիրել և պարզել համայնքապատկան գույքի իրական արժեքը:

Փոփոխվել է նաև քաղաքապետարանի ենթակայության կառույցների հաստիքացուցակը: Աշխատողների թիվը կրճատվել է: Մասնավորապես, քաղաքապետարանի ենթակայությունից դուրս են գալիս «Գյումրի 1» և «Գյումրի 2» սոցիալական տարածքային ծառայությունները, ինչի հետևանքով աշխատողների հետ կնքված պայմանագրերը լուծարվում են:

«Աշխատակիցների թվաքանակը 227-ից դարձել է 199-ը: Դիմել ենք կառավարության լիազոր մարմնին համայնքային ծառայողների ցանկում համապատասխան փոփոխություններ կատարելու խնդրանքով: Այն վերաբերում է պաշտոնների անվանացանկում փոփոխություններին, որն իր մեջ ներառում է սոցիալական աջակցության «Գյումրի 1» և «Գյումրի 2» տարածքային բաժինների կրճատման ենթակա համայնքային ծառայողների 28 պաշտոնների անունները»,- հայտնել է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի կառավարման բաժնի պետ Սյուզաննա Վարդևանյանը:

Սոցծառայություններն աշխատելու են մեկ պատուհանի սկզբունքով և աշխատանքն արդեն ոչ թե քաղաքապետարանը, այլ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն է համակարգելու: «Գյումրի 2» սոցիալական ծառայության տնօրենին քաղաքապետարանն այլ պաշտոն է առաջարկել: Էդվարդ Բաղրամյանն ավագանու որոշմամբ այսօր նշանակվեց «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Քննարկվեցին նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք քաղաքապետարանը ներկայացրել է: Դրանք փողոցաշինությանն ու միկրոավտոբուսների ձեռք բերմանն են վերաբերում: Մինչ կառավարությունում քննարկում են սուբվենցիոն հայտերը, քաղաքապետարանը ավտոպարկի և նոր տրանսպորտային միջոցների շահագործման հարցերն է լուծելու:

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

23:15 26.11.2024

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...

BACK_TO_TOP