«Լիդիան Արմենիա»-ն պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար. հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

«Լիդիան Արմենիա»-ն պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար. հայտարարություն

15:25 03.07.2018

«Լիդիան Արմենիա»-ն ընկերությունը հայտարաություն է տարածել, որում գրված է, որ այս պահին ընկերությունը պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար:

«Այսօր՝ հուլիսի 3-ին, «Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ վարչապետին, արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիան»-ի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության մշտադիտարկում և կառավարում: Համապատասխան նախարարություններն այս մասին տեղեկացվել են դեռևս հունիսի 28-ին»,- նշված է հայտարարության մեջ:

Նաև ասվում է, որ ներկայումս «Լիդիան»-ի բնապահպանական անձնակազմը չի կարողանում վերահսկել մակերևութային ջրերի հոսքերը և ջրի որակը: Ընկերությունը չի կարող իրականացնել փոշու կառավարում հանքավայրի տարածքում առանց հանքային օպերատորների և ջրցան մեքենաների: Մոնիթորինգի ծրագրի շրջանակներում իրականացնում է նաև մեկ այլ կարևոր գործողություն՝ օդի որակի պասիվ մոնիթորինգը, որը կատարվում է 11 վայրերում և այժմ խափանվել է:

«Լիդիան»-ը զգալի ժամանակ և գումար է ներդրել, որպեսզի ժամանակակից մեթոդներով իրականացվի ամենախիստ չափանիշներին համապատասխան ապագա թափոնների կառավարման ռազմավարությունն Ամուլսարում: Սա ներառում է հանքավայրի տարածքում լաբորատոր սարքավորումներով իրականացվող աշխատանքները, որոնք պահանջում են կանոնավոր պահպանություն և մշտադիտարկում, նմուշների առաքում հանքից դուրս գտնվող լաբորատորիա: Այս աշխատանքներն արդեն 10 օր է, ինչ դադարեցված են, ինչը կարող է վտանգել գրեթե վեց ամսվա աշխատանքը:

Ընկերությունը  տեղեկացրել է ՀՀ պետական մարմիններին, որ ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Ամուլսարի հանքավայրի անձնակազմն այլևս պատասխանատվություն չի կրում հանքավայրում տիրող ներկայիս պայմանների համար:

«Ի վիճակի չլինելով իրականացնել որոշ պարամետրերի վերահսկողությունը, մենք այժմ չենք կարող գնահատել մեր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը կամ միջազգային լավագույն պրակտիկային (որին մենք հղում ենք անում, երբ ՀՀ օրենսդրությունում բացակայում է տվյալ չափանիշը): Այս անկարողությունը պետք է արձանագրվի առաջիկա եռամսյակային մոնիթորինգի զեկույցում»,- գրված է հայտարարության մեջ:

Ընկերությունը նաև հիմնավոր կասկածներ ունի, որ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած որոշ անձանց կողմից կատարվում է ընկերությանը պատկանող գույքի և սարքավորումների հափշտակություն: Ընկերությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ մեղավոր անձանց հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև տարածքում վերահսկողություն իրականացնելու պահանջով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

16:47 18.04.2025

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ […] ...

BACK_TO_TOP