Շիրակի մարզպետարանի ենթակայության կառույցներում տնօրենների մրցույթներն անցկացվել են ընթացակարգային խախտումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Շիրակի մարզպետարանի ենթակայության կառույցներում տնօրենների մրցույթներն անցկացվել են ընթացակարգային խախտումներով

19:58 10.03.2021

Շիրակի մարզպետարանն իր ենթակայության կառույցներում 2020 թվականին հայտարարված  տնօրենների մրցույթներն անցկացրել է ընթացակարգային խախտումներով: Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ, ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, սիմֆոնիկ պետական նվագախումբ և մարզական բարձրագույն վարպետության դպրոց․ այն կառույցներն են, որոնցում տնօրենների մրցույթներ էին հայտարարվել անցած տարի: Սիմֆոնիկ պետական նվագախմբի և մարզական դպրոցի համար  մայիսին հաջողվել էր տնօրեններ ընտրել, բայց նույն ընթացակարգային խախտումներով, իսկ երկու մշակութային կառույցներում մինչև հիմա տնօրենները պաշտոնակատարներ են: Երկու հաստատությունների մրցույթները հայտարարվել էին 2020-ի սեպտեմբերի 24-ին։ Ժողգործիքների պետական նվագախմբի տնօրենի թեկնածուն նույն նվագախմբի դիրիժոր Կարեն Մայիլյան է:

«Մրցույթը չկայացավ, այն պատճառով, որ մյուս թեկնածուն հանել էր իր թեկնածությունը, իսկ ըստ օրենքի՝ մեկ թեկնածուով մրցույթ չի կայանում, եթե հաջորդ մրցույթը հայտարարվի, բնականաբար, նորից մասնակցելու եմ»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է նվագախմբի դիրիժոր Կարեն Մայիլյանը:

Նոր մրցույթը, թե երբ կկայանա, պարզ չէ։ Մարզպետարանը անցկացրել է մրցույթներ կառավարության 2005 թվականի որոշման հիման վրա՝ Շիրակի  մարզպետի 2007 թվականին կայացրած որոշումով, որտեղ հաշվի չի առնվել, որ կառավարության 2005 թվականի որոշման մեջ մինչև 2019 թվականը ընթացակարգային փոփոխություններ ու լրացումներ են կրել։ Խնդիրն ավելի ակնհայտ է դարձել ժողովրդական ճարտարապետության և քաղաքային  կենցաղի  թանգարանի տնօրենի մրցույթից հետո, որտեղ պայքարում էին 8 թեկնածուներ։

«Այս պարագայում ես չեմ կարող ասել, վրիպում է եղել, թե բացթողում, համենայնդեպս, մենք առաջնորդվել ենք մեր ձեռքի տակ ունեցած մարզպետի թիվ 26 և 24 որոշումներով, բայց արդյունքում կառավարության 2005 թվականի տվյալ որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, ու դա մեր որոշումների մեջ փաստորեն չի եղել, չի ներկայացվել»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում նշել է ասել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Թեկնածուներից 3-ը հաղթահարել են  մրցութային փուլերը, բայց այդպես էլ Շիրակի  մարզպետարանը ոչ մեկին տնօրենի պաշտոնում չի նշանակել, կառավարության և մարզպետի որոշումներում  եղած անհամապատասխանությունը եղել է հիմք՝ մրցույթը չեղարկելու։

«Մրցույթն անցկացվել է կառավարության սահմանած կարգին ոչ համապատասխան, կառավարության որոշումը փոխվել էր՝ կախված ստաժների հետ, բայց դա ոչ էական բաներ էին, խախտումներ չասեմ, անհամաձայնություններ էին: Ես էդ աշխատանքը համարում եմ մարզպետարանի համապատասխան աշխատակիցների թերացումները, չգիտեմ իրավաբանական բաժինն է, կադրայինն է, ամեն դեպքում իրենց պարտականություններում թերացել են: Ինչպե՞ս կարելի է չտեղեկանալ, թե նման ՊՈԱԿ-ների տնօրենների մրցույթները ինչ կարգով են անցկացվում»,- ասել է մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուներից մեկը՝ Դերենիկ Մալխասյանը:

Կառավարության 2005 թվականի որոշման մեջ կատարված փոփոխությունները, որոնց հիման վրա պետք է մարզպետարանը մրցույթներ  անցկացներ, հաշվի չեն առնվել, ինչի պատճառով 6 ամիս առաջ անցկացված մրցույթի արդյունքները մնում են առկախ։ Հիմա կոնկրետ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի պարագայում, հավանական է, նոր մրցույթ  անցկացվի։ Որոշման կարգի փոփոխությունների անհամաձայնություններն ուսումնասիրելու համար  մարզպետարանը նախագիծն արդեն ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության, որից հետո պարզ կդառնա, թե արդյոք անհրաժեշտություն կառաջանա նոր մրցույթներ հայտարարելու։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP