Գյումրիի պոլիկլինիկաներում ավելացել են Covid-19-ով հիվանդացության դեպքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիի պոլիկլինիկաներում ավելացել են Covid-19-ով հիվանդացության դեպքերը

19:10 09.03.2021

Տարեսկզբից ու կարճ ժամանակով՝ մեկուկես ամիս պոլիկլինիկաներն թեթև ռեժիմով են աշխատել։ Covid ախտորոշումները, այցելուների թիվը նվազել էին, բայց պատկերը վերջին երկու շաբաթում փոխվեց։ Բոլոր պոլիկլինիկաներում դիմելիությունն աճել է, հետևանքում՝ նաև Covid-19-ով  հաստատված դեպքերը։

Միայն  մեկ պոլիկլինիկայում, նախորդ տարվա մինչև դեկտեմբեր ամիսը, օրական մինչև 20 թեստավորում են կատարել, հաստատված դեպքերն էլ  պակաս չեն եղել։ Գրեթե նույն պատկերն է կրկնվում նաև հիմա։ Թեստավորվածների և հաստատված դեպքերի տոկոսային հարաբերակցությունը բավական բարձր է։

«Երկու շաբաթում Covid-ով դրական դեպքերն ավելացել են, հիմա եթե 5 հոգի հետազոտվում է, 4-ի մոտ հաստատվում է Covid։ Մենք այժմ ունենք 15-ից 20 տոկոսի դրական դեպքերի աճ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արկադի Անդրիասյանը։

Գյումրիի Կարմիր խաչի անվան  պոլիկլինիկայում Covid ու այլ հիվանդությունների գրանցամատյանների տվյալները խոսում են հիվանդացության ցուցանիշի բարձրացման մասին։ Հունվար և փետրվար ամիսներին ընդամենը 2 օր են ունեցել, որ  դիմողներ քիչ են եղել , նրանց թվում կորոնավիրուս հիվանդության ախտանշաններով պացիենտներ չեն ունեցել։ Բայց միայն այսօր պոլիկլինիկայում գրանցել են վերջին 10-ն օրերի  Covid-ով հաստատված ամենաշատ  դեպքերը։

«Ուրբաթ օրը ունեցել ենք հաստատված 1 դեպք, իսկ այսօր 6 դեպք են գրանցել։ Միայն ինձ մոտ 1 շաբաթում 7 հիվանդ եմ ունեցել, մեկին հոսպիտալացրել ենք՝ Covid-ով պայմանավորված, մնացածները տնային բուժում են ստանում, այսինքն՝ թվերը սկսել են աճել նորից»,- նշել է  Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժշկուհի Անահիտ Սանդրոսյանը։

Դեպքերի կտրուկ աճը կշարունակվի, քանի դեռ հասարակության վարքն ու վերաբերմունքը հիվանդության հանդեպ չի փոխվել, այդ թվում և վերահսկողությունը։ Պոլիկլինիկաներում այցելուների հոսքը միայն Covid-ով պայմանավորված չէ։ Սեզոնային վիրուսներն են նաև ու խրոնիկ հիվանդությունները։

Պոլիկլինիկաներն  անցած 2 ամիսներին Covid  թեստավորումներ կատարում էին շաբաթը մեկ-երկու օր, հիմա անցել են ամենօրյա ռեժիմի։ Օրական նմուշառումների թիվը կանխատեսում են, որ ավելանալու է։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP