19:56 06.03.2021
Գյումրիում օդային տրանսպորտ ունենալու ծրագիրը սառեցվել է: Խոսքը «Սքայ Գյումրի» օդային տրանսպորտի ծրագրի մասին է, որը ներկայացրել էր Տանզանիայում բնակվող գյումրեցի գործարարը:
Հիշեցնենք, «Սքայ Գյումրի» ներդրումային ծրագիրը ներկայացրել էր «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ընդհանուր արժեքը գնահատվել էր 500 միլիոն դոլար։ Նախատեսվում էր քաղաքի ողջ երկայնքով անցկացնել ժամանակակից ճոպանուղի, որն ունենալու էր 14 կանգառ և կայանատեղի, կառուցվելու էին ժամանցային վայրեր, սպորտային համալիր,սրճարաններ ու հանգստի համար նախատեսված գոտիներ։ Հիմա արդեն օդով քաղաքում տեղաշարժվելու հեռանկարը սառեցված է: Գործարարը ծրագիրը սառեցնելու որոշումը պատճառաբանել է կրկին համավարակով ու պատերազմով:
«Իրենց ծրագիրը շատ ամբիցիոզ էր:Բայց մենք փորձեցինք ամեն կերպ աջակցել, որ իրագործեին: Իհարկե հեքիաթի՝ Գյուլնազ տատի հեքիաթի պես էր: 14 հատ տարածք էին ուզում կայարաններ կառուցելու համար: Համայնքը հնարավորություն ուներ 3-ը տրամադրելու: 3 հողակտոր հատկացվել է վարձակալությամբ: Հիմա պատճառները մանրամասնած չէ, թե ինչու են սառեցնում: Ընդամենը,ինչպես հիմա բոլորն են ասում, նշել են,որ պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են»,-Shantnews -ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Տանզիանիայում բնակվող գյումրեցի գործարարը ծրագիրը ներկայացրել էր անցած տարի: Իսկ իրականացման ժամկետ նշել էր 3 տարի :Օդային տրանսպորտը Գյումրիում, ըստ ծրագրի, պետք է շահագործվեր 2023 թվականին: Ի դեպ նույն այս գործարարի նախաձեռնությունն էր նաև Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան ունենալու ծրագիրը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:10 11.03.2025
ՖԻՖԱ-ի նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ09:05 11.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
09:00 11.03.2025
Տաջիկստանի նախագահը մարտի 12-13-ը պետական այցով կմեկնի ՂրղզստանՏաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով կմեկնի Ղրղզստան։ Այցը կկայանա մարտի 12-13-ը, հաղորդում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կքննարկեն «տաջիկ-ղրղզական հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։ Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո կստորագրվի փաստաթղթերի փաթեթ։ Տաջիկ-Ղրղզստանի սահմանի երկարությունը ավելի քան 980 կմ է։ Երկու երկրների հարաբերությունները […] ...
08:50 11.03.2025
Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...
08:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասինՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...
08:35 11.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...
08:30 11.03.2025
ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակումԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...