Պետպատվերով կատարվող հակահամաճարակային միջոցառումների ցանկից հանվել են խոզերի ու թռչունների պլանային պատվաստումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Պետպատվերով կատարվող հակահամաճարակային միջոցառումների ցանկից հանվել են խոզերի ու թռչունների պլանային պատվաստումները

20:45 05.03.2021

Շիրակի մարզում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների պլանային պատվաստում է  իրականացվում դաբաղի դեմ : Ստացվել է հաշվառված գլխաքանակին համապատասխան պատվաստանյութ։

Շիրակի մարզի Հացիկ, Կարմրաքար և Շիրակ գյուղերի անասնաբույժը  սկսել է անասնագլխաքանակի այս տարվա առաջին պատվաստումը: Մեկ՝ 100 միլիգրամանոց սրվակը օգտագործման ժամկետ ունի։

«Պատվաստանյութը՝ փակ վիճակում, 18 ամիս է ժամկետի մեջ, բացելուց՝ 4 ժամ է պիտանելի , ու այս մեկ սրվակով 50 գլուխ խոշոր եղջերավոր ենք պատվաստում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է անասնաբույժ Ներսես Հակոբյանը:

Օրական մինչև 200 գլուխ խոշոր եղջերավորների պատվաստման պլան է մշակել : Կանխարգելիչ այս միջոցառումը երկու փուլով է կատարվելու։ Գարնանային փուլը կարևոր է, մինչև կենդանիների արոտ  դուրս գալը,որպեսզի  պատվաստանյութն իր ազդեցությունն ունենա։

Անցած տարի   հիվանդություններ կենդանիների մոտ չեն հայտնաբերվել, անասնաբույժները սա վերագրում են ժամանակին կատարված  պատվաստումներին, բայց և եղել են տնտեսություններ, որոնք հրաժարվել են պլանային միջոցառումներից։

«Ախուրյան համայնքում եղել են հրաժարվողներ, պատճառաբանում են, թե պատվաստումից հետո անկումներ են լինում և այլն, դրա համար չեն ուզում, որ պատվաստենք: Բայց ասեմ, որ այդ դեպքերը շատք քիչ են  0,001 տոկոս են ու էական խնդիրներ չեն ներկայացնում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ախուրյանի անասնահամաճարակաբան Կարապետ Պապոյանը:

Պատվաստումներին զուգահեռ բրուցելոզի հայտնաբերման ուղղությամբ արյան նմուշառումներ  են կատարվում : Գյուղերի մեծ մասից սննդամթերքի անվտանգության մարզային տեսչական կենտրոնի լաբորատորիան արդեն նմուշներ ստացել է։

Այս տարի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրում փոփոխություններ են եղել, պետպատվերով իրականացվող պատվաստումների ցանկից հանվել են  թռչունների ու խոզերի պլանային պատվաստումները։

« Նախորդ տարիներին այդ պատվաստումներն իրականացվել են, բայց այս տարի դրանք հանվել են պետական ծրագրից, յուրաքանչյուրն առանձին է կատարելու պատվաստումն՝  իր տնտեսությունում»,-նշել է  ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետի ժ/պ Արտուշ Հովհաննիսյանը:

Շիրակի մարզում խոզերի 14 հազար 300 գլխաքանակ և 184 հազար 300 թև թռչուն է հաշվառված, որոնց պատվատումները, եթե անասնատերերը ցանկանան, իրենց  միջոցներով են անելու։ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ին  փոխանցեց, որ այս պատվաստումները ծրագրից հանվել են ֆերմերների խնդրանքով ու պատճառաբանել, որ չեն ցանկանում  խոշոր եղջերավորներին պատվաստող անասնաբույժներն մյուս   կենդանիներին  պատվաստեն ու դրանով զերծ կպահեն տնտեսությունները  վարակների ներթափանցումից։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ

19:26 18.04.2025

Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ

Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ: Ծառատունկը նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի, կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա […] ...

Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

19:16 18.04.2025

Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ […] ...

BACK_TO_TOP