Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+1.09 oC

Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները

15:31 04.03.2021

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում այսօր մեկնարկել է եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, հիմնականում ներկայացրել է նախարարության տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում երրորդ մակարդակի (PhD) կրթությունը համընդհանուր խնդիր է:

«Ներկայում Հայաստանում ընթանում են հետբուհական կրթության բարեփոխումներ, և մեր հիմնական քաղաքականությունն այն է, որ պետությունը պետք է խիստ պահանջներ ներկայացնի գիտական աստիճան շնորհելու հարցում: Ըստ նախարարության և անձնապես իմ՝ որպես համալսարանի դասախոսի և գիտնականի տեսլականի, շատ կարևոր է ունենալ ուժեղ և որակյալ երրորդ մակարդակի կրթություն: Նախարարությունում իմ պաշտոնավարման առաջին օրն ասել եմ՝ «Խոսել քիչ, աշխատել շատ»: Եվ ես բոլորին խրախուսում եմ անել նույնը, քանի որ մեզ այս բարեփոխումները շատ արագ են անհրաժեշտ, և պետք է բոլոր քայլերը ժամանակին համընթաց լինեն»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։

Աշխատաժողովի առաջին օրը ծրագրի ԵՄ գործընկերները ներկայացրել են դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով։ Ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստի­տուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։ Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստա­կեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։

Մշակվող հայեցակարգի հիման վրա ծրագրի շրջանակում կվերանայվեն նաև հետբուհական կրթության կազմակերպման իրավական փաստա­թղթերը, որոնց հիման վրա էլ իրենց հերթին կվերանայվեն ինստիտուցիոնալ ընթացակարգերը, և պիլոտային տարբերակով կգործարկվեն դոկտորական դպրոցներ։ Աշխատաժողովը կամփոփվի համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով։

Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմա­նը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթա­կառուց­ված­քա­յին և մար­դկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմա­կերպ­ման ձեռ­նարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։ Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նախարարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ․ նախարար

12:20 22.12.2024

Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ․ նախարար

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է էներգետիկներին՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ էներգետիկներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ: Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում […] ...

TRT Haber. Թուրքիայում բժշկական ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին

12:15 22.12.2024

TRT Haber. Թուրքիայում բժշկական ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին

Թուրքիայի առողջապահության նախարարության ուղղաթիռը երկրի հարավում գտնվող Մուղլա նահանգում մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ ուղղաթիռը բախվել է շենքի վերջին հարկին, ապա ընկել հիվանդանոցի բակ։ Գետնին հարվածից այն մասերի է բաժանվել։ IHA գործակալության տվյալներով՝ աղետի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ օդաչուն և երեք բուժաշխատող։ Այս տեղեկությունը պաշտոնապես […] ...

Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքը

12:00 22.12.2024

Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքը

Դոնալդ Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ին, եթե Պանամայի իշխանությունները չկարգավորեն դրա «ծիծաղելի» բարձր մաքսատուրքերը, այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։ «Եթե նվիրատվության այս առատաձեռն ժեստի սկզբունքները, բարոյական և իրավական սկզբունքները չհարգվեն, ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը մեզ վերադարձվի ամբողջությամբ և առանց հարցերի։ Մեր երկրի այս ամբողջական […] ...

Ամերիկյան կործանիչը սխալմամբ խոցվել է իր իսկ հածանավի կրակից

11:40 22.12.2024

Ամերիկյան կործանիչը սխալմամբ խոցվել է իր իսկ հածանավի կրակից

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18  կործանիչը սխալմամբ խոցվել է ամերիկյան հրթիռային հածանավի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, հաղորդում է Associated Press-ը: «USS Gettysburg կառավարվող հրթիռային հածանավը, որը մտնում է USS Harry S. Truman կրիչի հարվածային խմբի մեջ, սխալմամբ կրակ է բացել F/A-18-ի վրա և խոցել այն»,-մեջբերում է AP-ն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարությունը: Հրամանատարությունից հայտնել են, որ օդաչուներին […] ...

Գերմանիայում ձերբակալել են Մագդեբուրգի ահաբեկչության մեջ կասկածվողին

11:20 22.12.2024

Գերմանիայում ձերբակալել են Մագդեբուրգի ահաբեկչության մեջ կասկածվողին

Դատարանը կարգադրել է ձերբակալել մի տղամարդու, ով վրաերթի է ենթարկել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուներին, ասվում է Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգի ոստիկանության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ «Մագդեբուրգի դատախազությունը սպանության և բազմակի սպանության փորձի համար կալանքի օրդեր է խնդրել, որը տրվել է Մագդեբուրգի շրջանային դատարանի կողմից: Դատավորը նախնական կալանք է նշանակել սպանության հինգ, բազմակի […] ...

Չինաստանը բողոք է հայտնել Թայվանին ԱՄՆ-ի ռազմական օգնության վերաբերյալ

11:00 22.12.2024

Չինաստանը բողոք է հայտնել Թայվանին ԱՄՆ-ի ռազմական օգնության վերաբերյալ

Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման կապակցությամբ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Չինական կողմը դժգոհություն և խիստ բողոք է հայտնում և արդեն համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ-ին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը Թայվանին ««մեկ Չինաստանի» սկզբունքի […] ...

BACK_TO_TOP