15:03 25.01.2018
Սախալինի իրավապահները քրեական գործ են հարուցել ծովային տրանսպորտի կանոնների խախտման համար, որն առաջացրել է մահ: Պատճառը Ճապոնական ծովում ռուսական Восток ձկնորսական նավի անհետացումն է:
Նավի հետ կապը կորել է վթարային ազդանշանը հնչելուց հետո: Նավը Հարավային Կորեայից շարժվում էր Սախալին: Նավի վրա 21 մարդ է եղել:
Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, սակայն, ինչպես նշում են, սա սովորական գործընթաց է և չի նշանակում, որ մարդկանց ողջ գտնելու հույս չկա:
Որոնողական և փրկարարական կենտրոնը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, որ նավը կարող էր փոխել ուղղությունը ուժեղ քամու պատճառով: Որոնողական աշխատանքները շարունակվում են, փրկարարական գործողություններին մասնակցում է նաև «Մի-8» ուղղաթիռ:
Ծովային փրկարարական կայանի ներկայացուցիչը TASS գործակալությանը հայտնել է, որ որոնողական աշխատանքների տարածքում հայտնաբերվել են երկու բաճկոն, կենցաղային աղբ, տակառ և նավաբեկոր, սակայն լուրերը Սախալինի կառավարության մամուլի ծառայությունից չեն հաստատում: Ինչպես հայտնում են Պրիմորսկի հիդրոօդերևութաբանական կենտրոնից, այդ տարածքում ուժեղ քամին, սառնամանիքն ու 4.5 մետրի հասնող ծովային ալիքները չեն դադարում:
Անհետացած նավը կառուցվել էր 1985-ին, սեփականատերը Սախալինի ДВ-флот ընկերությունն է:
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում09:25 22.04.2025
Մոտ 70 ճապոնացի օրենսդիրներ այցելել են Տոկիոյի Յասուկունի սրբավայրՄոտ 70 ճապոնացի օրենսդիրների խումբը երեքշաբթի առավոտյան այցելել է Տոկիոյի Յասուկունի սրբավայր, որը ասիական երկրներում ասոցացվում է ճապոնական միլիտարիզմի հետ՝ նշելու գարնանային կրոնական տոները։ Ինչպես հաղորդում է NHK հեռուստատեսությունը, տաճար այցելածների թվում է եղել, մասնավորապես, Ազգային գործերի և կապի խորհրդարանական նախարար Հիրոյուկի Տոգաշին։ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան երեկ ծիսական ծես է կատարել Յասուկունիի սրբավայրում։ Ինչպես […] ...
09:13 22.04.2025
Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքիցԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին ժամը 8:30-ից մինչև 22:00-ն կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից՝ հետևյալ երթուղիներով. «հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար […] ...
09:05 22.04.2025
Էրդողանի որդին սեր է խոստովանել ՌուսաստանինԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային համադաշնության ղեկավար Բիլալ Էրդողանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն դուր է գալիս Ռուսաստանը, նրա բազմազան բնությունը, մշակույթն ու խոհանոցը։ «Իհարկե, ես սիրում եմ գալ Ռուսաստան: Ես նույնիսկ եղել եմ Յակուտսկում: Նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում: Ռուսաստանը հսկայական երկիր է, որն ունի անհավատալի բնական բազմազանություն և […] ...
08:56 22.04.2025
Գազայի հատվածում 2 միլիոն պաղեստինցիներ ամբողջովին կախված են մարդասիրական օգնությունիցԻսրայելի կողմից մղվող պատերազմը սրվում է Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին։ Այս մասին ասվում է Պաղեստինի կառավարության հաղորդակցության կենտրոնի հրապարակած զեկույցում։ «Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում Իսրայելի ցեղասպանական պատերազմը պաղեստինցի ժողովրդի դեմ սրվում և թեւակոխում է նոր մահացու փուլ»,-փաստաթղթում մեջբերում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր, […] ...
08:45 22.04.2025
Հարվարդը դատի է տվել Թրամփի վարչակազմին․ The Harvard CrimsonՀարվարդի համալսարանը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ միլիարդավոր դոլարների ֆինանսավորման արգելափակման պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ուսանողական Harvard Crimson թերթը։ Համալսարանը մեղադրում է երկրի ղեկավարությանը անօրինական և հակասահմանադրական արշավ մղելու մեջ։ Հարվարդը պահանջում է որոշում կայացնել, որ 2,2 միլիարդ դոլարի ֆինանսավորման սառեցումը, ինչպես նաև ցանկացած միջոցներ, որոնք պահվում […] ...
08:35 22.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...