18:55 03.03.2021
2018 թվականին Գյումրիի Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը անհատույց և անժամկետ հատկացվեց Շիրակի երկրագիտական թանգարանին: Եռահարկ կառույցը հիվանդանոցների օպտիմալացումից հետո դատարկ էր, կառավարությունը որոշեց պետական գույքը վերածել թանգարանի։ Հատկացումից երեք տարի անց շենքում ոչինչ արված չէ, 2018 թվականից մինչև հիմա աշխատանքները մնում են նախագծային փուլում։
1930 թվականին հիմնված Շիրակի երկրագիտական թանգարանը գործունեության 91 տարիների ընթացքում չի ունեցել սեփական շենքը։ 30 հազար ցուցանմուշները 30 տարուց ավելի փակ արկղերում են՝ մշտական ցուցադրություններից զրկված։ Քաղաքի նախկին «Չափ ու կշեռքի» նեղլիկ ու մութ սենյակներով շենքում են պահում Շիրակի դաշտավայրի բացառիկ գտածոները, որոնք ամեն տարի պեղումների արդյունքում ավելանում են։
Բայց 30 տարի շարունակ քաղաքի մի քանի շինություններ մատնացույց էին արվում, քննարկվում, որպես թանգարան դարձնելու համար, հետո առաջարկները կամ մերժում էին, կամ էլ մերժվում։ Հիվանդանոցի նախկին շենքի պարագայում ևս նման մոտեցումներից հեռու չէին։
««Գյուլբենկյանի» շենքի նկատմամբ եղել են շատ լուրջ ախորժակներ՝ հյուրանոց, հանգստի տարածք, «Պոլիտեխնիկականին» հատկացնելու մտքեր են եղել, ես էլ հետևողականորեն մտածել եմ, որ քաղաքի պատմական կենտրոնում էդ շենքը՝ թանգարանի նախկին վայրից ոչ հեռու, կարող է իսկապես ծառայել որպես թանգարան, որովհետև չեմ տեսել, որ պետությունն իր ՊՈԱԿ թանգարանի համար՝ Շիրակի երկրագիտական թանգարանի համար մի բան անի, 30 տարի մատը մատին չի խփել»,- Shantnews.am-ին ասել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։
Եռահարկ շենքն, ի վերջո, թանգարանայինի վերածելու որոշումն ուժի մեջ մտավ 2018 թվին, բայց առանց ֆինանսական միջոցներ ուղղելու։ Գործի մեկնարկի տարբերակ համարվեց հանգանակությունը։ Միայն նախնական աշխատանքների համար պահանջված գումարը 50 մլն դրամ էր, իսկ հանգանակվածը՝ 15 միլիոն, որով էլ թանգարանի տնօրենը նշեց, որ նոր միայն սկսվել է նախագծումը։ Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ ստացանք այլ տեղեկություն, որ նախագծման աշխատանքները անհատ բարերարի միջոցներով են տարվում։
«Ինքն անհատ, մասնավոր ներդրող է, բարերար՝ էսպես ասենք։ Ինքը գումար է հատկացրել, որպեսզի էդ հիվանդանոցի շենքը վերականգնվի և դառնա երկրագիտական թանգարան»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ԿԳՄՍ նախարարության հուշարձանների վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Իգիթյանը։
Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը այլ բան է պնդում՝ հակառակ նախարարության պատասխանատուի ասածների, և իր մոտ եղած ունեցած պայմանագրերով կարող է փաստել, որ հանգանակված գումարով է կատարվում նախագծումը, և մասնագետներն արդեն ուսումնասիրություններն ու չափագրումներն ավարտել են շենքում։
«Էդպիսի բան չկա․ նախագծային աշխատանքների հետ կապված ուզում եմ ասել, որ Շիրակի մարզի և Հայաստանի ոչ մի խոշոր գործարար կամ բարերար ոչ մի լումա չի ներդրել, դրամահավաքին չի մասնակցել»։
Հիմա նաև շենքի պահպանության հարցն է թանգարանի պարտավորությունը, որն անցած տարվանից տրվել է իրենց։ 9 տարի դատարկ մնացած 3000 քառակուսի մետր մակերեսով շենքից թե ինչեր են պակասել ու ինչ վիճակում է հանձնվել շենքը թանգարանի պահպանությանը, տնօրենը շատ չի մանրամասնում, բայց դժգոհում է, որ միջոցներ չունեն շուրջօրյա պահակություն անելու համար։
«Մենք այստեղ ամեն շաբաթ այցելում ենք, հետևում շենքի պահպանությանը։ Հատուկ գումար հատկացված չէ, էդ հաստիքը չունենք պահակների, որ իրենց տեղում լինեն ու պահպանեն, բացի դրանից, պայմաններ էլ չկան շենքում՝ ո՛չ էլեկտրականություն կա, ո՛չ էլ ջեռուցում»,- ասում է թանգարանի տնօրենը։
Նախագծման աշխատանքների համար 18 շաբաթ է նախատեսված, որից հետո այն դեռ կառավարության հաստատմանն է ուղարկվելու։ Նախագծման ու այլ փաստաթղթերի կազմման գործընթացը միայն մեկնակետն է, բուն շինարարությանը հասնելու համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի մոտ 2 միլիոն դոլար։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...
16:50 29.04.2025
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենԱյսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...