09:27 03.03.2021
Կոռուպցիայի մեղադրանքով դատապարտված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին չի բացառել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է Le Figaro թերթին տված հարցազրույցում: Սարկոզին բողոքարկել է դատավճիռը և ընդգծել, որ հավանաբար «այս պայքարը կավարտվի ՄԻԵԴ-ում»:
«Ինձ համար ցավալի կլինի, եթե իմ սեփական երկիրը դատապարտվի, բայց ես պատրաստ եմ դրան, քանի որ դա կլինի ժողովրդավարության գնով», – հայտարարել է Ֆրանսիայի նախկին առաջնորդը:
Մարտի 1-ին Փարիզի դատարանը Սարկոզիին մեղավոր էր ճանաչել կոռուպցիայի և դիրքի չարաշահման մեջ և նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման, որից 2-ը՝ պայմանական։ Սարկոզին, որը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թվականներին, հերքում է մեղադրանքները։
Այս դատավարությունն առաջինն է Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ, երբ նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում:
Գործով մյուս երկու ամբաստանյալները եղել են Սարկոզիի նախկին փաստաբան Տիերի Էրզոգն ու նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերը, ովքեր մեղավոր են ճանաչվել մասնագիտական գաղտնիքի հանրայնացման մեջ և ստացել են համանման ժամկետներ։
Քննության վարկածով՝ նախկին նախագահն իր փաստաբանի միջոցով կարողացել է Ազիբերին պաշտոն խոստանալ Մոնակոյում։ Դրա փոխարեն՝ վերջինս պետք է գաղտնի տեղեկություն տրամադրեր այլ հետաքննության մասին․ այն վերաբերել է 2007 թվականին L’Oreal -ի ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրի կողմից Սարկոզիի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման մեղադրանքներին։
Քննությունը կարծում է, որ 2007 թվականին Սարկոզին Բետանկուրի հետ հանդիպման ընթացքում նրանից ստացել է 150 հազար եվրո կանխիկ գումար։ Նա այդ գումարն իբրև թե օգտագործել է իր արշավի ֆինանսավորման համար։ Ֆրանսիայի օրենքներով՝ թեկնածուներին արգելվում է 4․6 հազար եվրոյից ավելի նվիրատվություն ընդունել։
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից20:28 28.11.2024
Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ ՀակոբյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի […] ...
20:24 28.11.2024
Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելԵվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։ Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։ Ուստի, […] ...
20:16 28.11.2024
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...
20:08 28.11.2024
«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալԱրդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու: Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ […] ...
19:57 28.11.2024
Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետԿանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Լառա Կազանչյան, իսկ տանտերերից հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ պատասխանել է Վերոնիկա Կոժուհարին՝ 1։1։ Կանանց […] ...