Մարդու իրավունքները դատարանների կողմից լիարժեք չեն երաշխավորվում. ՄԻՊ-ն ու ԲԴԽ-ն կհամատեղեն ջանքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Մարդու իրավունքները դատարանների կողմից լիարժեք չեն երաշխավորվում. ՄԻՊ-ն ու ԲԴԽ-ն կհամատեղեն ջանքերը

10:19 03.07.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են արդարադատությունն ու դատական համակարգն անձանց առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրները: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն անմիջականորեն գործող իրավունք են. սահմանադրական այս դրույթը պետք է լիարժեք կիրառություն ստանա իրական կյանքում: Սրա երաշխավորն առաջնահերթ պետք է լինի դատարանը: Մինչդեռ, այս առումով դատական համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ:

Պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ առկա է դատարանի՝ իբրև անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի նկատմամբ անվստահությունը վերացնելու անհրաժեշտություն:

Կոնկրետ գործերով դատական վարույթներին չմիջամտելու պայմաններում անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վկայում է, որ անձի իրավունքների պաշտպանության խնդիրները շատ դեպքերում պայմանավորված են հենց դատական ընթացակարգերի ոչ բավարար ճկունությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իր հերթին, ընդգծել է արդարադատության նկատմամբ վստահության ձևավորման ու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխման կարևորությունը: Գագիկ Հարությունյանը ներկայացրել է այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են դատական համակարգում իրավունքների արդյունավետ երաշխավորմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վարչական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների լիարժեք երաշխավորման, բանկերի նկատմամբ քաղաքացիների ստանձնած պարտավորությունների չկատարման համար տույժերի ու տուգանքների գանձման և առհասարակ այս ոլորտում անձանց իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության հարցերին:

Քննարկման արդյունքներով որոշվել է համատեղել ջանքերը դատական համակարգի կատարելագործման ու արդարադատության մատչելիության ապահովման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP