10:44 25.01.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 25-ին կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10:00-16:00 Կարապետյան, Պարսեղով, Ոսկանյան փողոցները,
11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքերը:
Արարատի մարզի
10։00-12։00 Մասիս քաղաքի Նոր թաղամասը մասնակի, Քաղաքապետարանը, «ԱրմենՏել»-ի շենքը, թիվ 2 դպրոցը, հիվանդանոցը և հարակից հանրային բաժանորդները,
10։00-13։00 Վանաշեն գյուղը մասնակի,
10։00-16։00 Վեդի քաղաքի Արարատյան փողոցը մասնակի, Թումանյան, Չարենց փողոցները և հարակից հանրային բաժանորդները,
10։30-16։30 Մոսկովյան փ. 31 շենքի 12-րդ և 13-րդ մուտքերը և հարակից հանրային բաժանորդները, Բայրոնի փ. 8, 10, 12, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքերը, Տերյան փ. 71, 83 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Տիգրան Մեծի պող. 23-31 շենքերը, Արհեստավորների փ. 3-14 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
11։00-15։00 Բյուրավան, Նշավան գյուղերը, Արևշատ գյուղը մասնակի,
Վայոց Ձորի մարզի
10։00-15։00 Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղ. 15, 16, 17, 22, 24, 25, 26Բ շենքերը,
10։00-16։00 Արտավան գյուղը մասնակի,
Կոտայքի մարզի
10։00-16։00 Ակունք գյուղը մասնակի,
11։00-14։00 Արգել գյուղը մասնակի, Արգելի գյուղապետարանը, պոլիկլինիկան, կապի բաժանմունքը, «Ծաղկանոց» ՍՊ ընկերությունը, «Սապֆիր» այգեգործական ընկերությունը, «Ճամբար» ԱՁ-ն, «Ծերասոնի» խմելու ջրի պոմպակայանը, հարակից արտադրական ձեռնարկությունները և հանրային բաժանորդները,
Շիրակի մարզի
10։00-16։00 Գյումրի քաղաքի Երկաթգծի-ավան, Արվելաձև, Մեքենավարների, Շիրվանզադե, Աղայան, Խաչատրյան և Գարեգին Ա փողոցները, Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Թումանյան և Երիտասարդական փողոցները, Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ գյուղի 5, 7 փողոցները, Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղը,
Սյունիքի մարզի
11։30-14։30 Տաթև գյուղը մասնակի,
11։00-15։00 Գորիս քաղաքի Սյունիքի փ. 177 շենքը, Մեղրի քաղաքի Չարենցի փողոցի 11 շենքը և քոթեջները,
14։00-15։00 Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փ. 3, 4 նրբանցքները:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...