ԵՄ-ն Վրաստանում բոլոր կողմերին կոչ է անում ինտենսիվ աշխատել՝ իրավիճակը չեզոքացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

ԵՄ-ն Վրաստանում բոլոր կողմերին կոչ է անում ինտենսիվ աշխատել՝ իրավիճակը չեզոքացնելու համար

12:45 01.03.2021

«Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին ինտենսիվ աշխատել իրավիճակը չեզոքացնելու համար»,- այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո, փոխանցում է 1tv.ge-ն։

«Ինչպես նշեցիք, իմ այցը քաղաքական ճգնաժամի ֆոնին է։ Սա, իհարկե, անհանգստացնում է Եվրամիությանը և անձամբ ինձ»,-հայտարարել է Շառլ Միշելը:

Վրաստան այցի շրջանակներում նա ծրագրում է հանդիպել նաև վարչապետի, խորհրդարանի նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ, քանի որ, ըստ նրա, քաղաքական բանավեճը պահանջում է բոլոր կողմերի ներգրավվածություն:

«Համոզված եմ, որ Վրաստանը բոլոր հնարավորություններն ունի այս մարտահրավերն ընդունելու համար: Համախմբել ժողովրդավարական հիմքերը ոչ միայն Եվրոպայի հետ միության մեջ, այլ նաև նրա ժողովրդավարական հիմքերը՝ մարդու իրավունքները պաշտպանելու, նրանց ցանկությունները կատարելու, քաղաքական կայունություն ստեղծելու համար, որը կամրապնդվի բաց ժողովրդավարությամբ, անկախ և ներկայացուցչական դատական ​​համակարգով: Դա կամրապնդի Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները: Այս նպատակներն արտացոլված են Ասոցացման համաձայնագրում, որը շատ հավակնոտ է և արտացոլում է եվրոպական կողմի և Վրաստանի պարտավորությունները», – հայտարարել է Շառլ Միշելը»:

Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի նաև Խուրվալեթի գյուղի մերձակայքում գտնվող բռնազավթված գծի մոտ, կմասնակցի Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նոր գրասենյակի բացմանը և կհետևի Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի կատարման ընթացքին: Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

20:28 28.11.2024

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի […] ...

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

20:24 28.11.2024

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։ Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։ Ուստի, […] ...

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:16 28.11.2024

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

20:08 28.11.2024

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու: Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ […] ...

SHANTNEWS

20:00 28.11.2024

SHANTNEWS

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

19:57 28.11.2024

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Լառա Կազանչյան, իսկ տանտերերից հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ պատասխանել է Վերոնիկա Կոժուհարին՝ 1։1։ Կանանց […] ...

BACK_TO_TOP