Ռուսական տարբեր գնահատականներն ու նախիջևանյան ճակատը. Շահան Գանտահարյանի հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Ռուսական տարբեր գնահատականներն ու նախիջևանյան ճակատը. Շահան Գանտահարյանի հոդվածը

23:57 02.07.2018

Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդվածով անդրադարձել է օրերս մի խումբ ռուս փորձագետների կողմից շփման գծի ադրբեջանական հատված կատարած այցին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ  լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։

Եվ որովհետև Պետդումայի բաղկացուցիչ պատգամավորական խմբակցություններից էին Լելե Թեփեի այցելուները, փորձենք մնալ Պետդումայի շրջանակներում և հիշենք ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում արած հայտարարությունը, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»:

Չպետք է մոռանալ, որ պաշտոնական Մոսկվայի անունից ՌԴ արտգործնախարարության խոսնակը, հակակշռելով Պետդումայի խոսնակի կատարած հայտարարության բովանդակությանը, հանդես էր եկել արցախյան հակամարտության նկատմամբ իր երկրի դասական դիրքորոշումներից։ Այնուամենայնիվ, նկատելի է, որ Բաքվի ձեռնարկած սեփական տարածքների վրա ռազմական կուտակումների և ռազմա-թատերական ներկայացումների առընթեր քաղաքա-թատերական ներկայացումներ կան այս անգամ ռուսական հարթության վրա։ Այս շրջագծում պետք է դիտարկել թե՛ Լելե Թեփեի, թե՛ Պետդումայի խոսնակի հայտարարությունները։

Բայց արտգործնախարարության խոսնակի հստակեցումները գուցե բավարար չէին։ Որովհետև ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը անհրաժեշտ էր համարել մեկնաբանել Պետդումայի անդամ Դմիտրի Սավելևի հայտարարությունը, որը վերաբերում էր արցախյան հակամարտության միակողմանի լուծմանը։ Զատուլինը այն համարել էր ոչ կոմպետենտ։

Ռուսական հարթության վրա, հատկապես Պետդումայի շրջանակներում, որդեգրել են մի քայլ առաջ երկու քայլ հետ մարտավարությունը արցախյան հակամարտության լուծման պատկերացումների բարձրաձայնումների առումով և ի դեպ առաջին անգամը չէ, որ ռուսաստանյան Պետդումայի շրջանակներից նման միակողմանի հայտարարություններ են հնչում։

Ադրբեջանական «կառուցողականության» ռազմական նորագույն դրսևորումները վերաբերում են նախիջևանյան ճակատին։ Ադրբեջանական զինված ուժերը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, որին ի պատասխան Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել թշնամուն կատարել իր ծրագիրը: Հայկական կրակից ամբողջովին քանդվել է և այրվել թշնամու դիրքը։

Սա արդեն զինտեխնիկայի կուտակումներից և սեփական տարածքների վրա տեղաշարժեր կատարելու մարտավարությունից մի քայլ այն կողմ է։ Թվում է, որ ադրբեջանական այս «կառուցողականությունը» ոչ միայն համընթաց է այս օրերին կազմակերպվող ռուս-թուրքական միացյալ զորավարժություններին, այլ նախիջևանյան տիրույթը նկատի ունենալով համաձայնեցված նաև Անկարայի հետ։

Լելե Թեփեի այցելուներն ու ադրբեջանական կառուցողականությունից խոսողները, եթե պետական հաստատությունների ներկայացուցիչներ են, պիտի իմանային, որ ոչ միայն իրենց երկրի պաշտոնական դիրքերի նկատմամբ հակասական տարրեր պարունակող հայտարարությունները քաղաքականորեն կարող են ադեկվատ չընկալվել, այլ նկատի ունենային այն հանգամանքը, որ համանախագահող երկրները զգույշ են իրար հակասող հայտարարություններ չանելու և իրենց ընդհանուր կեցվածքներից շեղումներ չանելու։ Իհարկե առանց բացառելու դերերի բաշխումով խառը ուղերձներ փոխանցելու հնարավորությունը»,- ասվում է հոդվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP