Մի՛ ենթարկվեք Թրամփի պահանջներին. Ջոն Քերին՝ Աբասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

Մի՛ ենթարկվեք Թրամփի պահանջներին. Ջոն Քերին՝ Աբասին

08:33 25.01.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին վերջերս կոչ է արել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին դիմակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումներին՝ կոչ անելով Պաղեստինի ինքնավարության առաջնորդին «ուժեղ մնալ» և «ժամանակի վրա խաղալ»՝ ակնարկելով 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրությունները և Սպիտակ տան ղեկավարի հնարավոր փոփոխությունը:

Ինչպես նշվում է «Մաարիվի» նյութում, Քերին կապ է պահպանում Մահմուդ Աբասի հետ միջնորդի միջոցով:

Համաձայն հաղորդագրության, որը հաստատվել է Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, Քերին շարունակում է հանդիպել Հուսեին Աղայի հետ, որը Աբասի վստահված անձն է և հանդես էր գալիս որպես միջորդ 4 տարիների ընթացքում, երբ Քերին ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետն էր:

Նշվում է, որ Քերին Աղայի հետ լոնդոնյան վերջին հանդիպմանն իր աջակցությունն է հայտնել Աբասին՝ խնդրելով նրան փոխանցել «ուժեղ լինելու» հաղորդագրությունը:

Քերին նաև կոչ է արել հրաժարվել Դոնալդ Թրամփի պահանջներից:

 «[Աբասը] պետք է ոգով ուժեղ մնա ու խաղա ժամանակի վրա»,- ասել է Քերին՝ հավելելով, որ Պաղեստինի առաջնորդը պետք է ցույց տա Թրամփին, որ «չի կոտրվի ու չի զիջի Թրամփի պահանջներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 25.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP