Գյումրիում վթարային 4 շենքերի բնակիչների բնակապահովման ծրագիրն առայժմ սառեցված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Գյումրիում վթարային 4 շենքերի բնակիչների բնակապահովման ծրագիրն առայժմ սառեցված է

19:40 26.02.2021

Կառավարության որոշման նախագծով Գյումրիի Անտառավան 26, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերի բնակիչներին պետք է հատկացվեին բնակարանի գնման վկայագրեր, իսկ Տիգրան Մեծ 5 շենքի մեկ վթարային մուտքը պետք է ամրացվեր: Համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով պետական շատ ծրագրեր հետաձգվեցին: Ծրագիրը սառեցվեց, և հիմա քննարկումները նորից են սկսվելու:

Շիրակի մարզում 114 վթարային շենք կա, դրանցից 91-ը՝ Գյումրիում: 3-րդ, մասնակի 4-րդ և 4-րդ աստիճանի, սա վթարայինների բաժանումն է: Այս դասակարգման ու տեխնիկական ուսումնասիրություններով Գյումրիի ամենավտանգավոր շենքը Անտառավան 26-ն է: Փլուզումները այստեղ պարբերաբար են, վերևի հարկերում ծածկասալերը պահող գրեթե ոչինչ չի մնացել:

Ըստ այդմ էլ, Անտառավան 26-ը անցած տարի առաջինն էր հայտնվել այն վթարային շենքերի ցանկում, որտեղ բնակվողների բնակապահովման հարցը հրատապ լուծման կարիք ունի: Բնակիչներին հաշվառել էին ու ներկայացրել, թե ինչ տարբերակով է լուծվելու նրանց բնակարանային հարցը:

«Շրջանառության մեջ դրվեց կառավարության որոշման նախագիծը, ինչի հիման վրա Անտառավան 26 շենքի բնակիչներին տրամադրվելու էին բնակարանի գնման վկայագրեր: Վկայագրեր էին տրամադրվելու նաև Իսահակյան 9 և Ղուկասյան 29 շենքերի բնակիչներին, որոնք հետո հրաժարվեցին վկայագրերի տարբերակից և պահանջեցին ամրացում: Տիգրան Մեծ 5 շենքի մեկ մուտքը ամրացվելու էր, բայց Հայաստանում տիրող իրավիճակի՝ համավարակի ու պատերազմի հետ կապված, կառավարության որոշման նախագիծը սառեցվեց»,– Shantnews-ի հետ զրույցում  ասել է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը:

Փետրվարի սկզբին Շիրակի մարզպետարանը նորից է գրությունով դիմել կառավարություն՝ ծրագիրը վերսկսելու խնդրանքով: Այն լրիվությամբ նույնաբովանդակ է:

Անտառավան 26-ի բնակիչները համաձայնել էին, իսկ նույն ծրագրում ընդգրկված Իսահակյան 9 և Ղուկասյան 29 շենքերի բնակիչները վկայագրերի տարբերակին համաձայն չեն եղել ու պահանջել են շենքերի ամրացում: Անցած տարի այս հարցը քննարկվեց, բայց անպատասխան մնաց:

Հիմա սպասում են, թե կառավարությունը երբ կքննարկի ծրագիրը: Այս տարի Շիրակի մարզում բնակարանաշինական մեկ ծրագիր կա, որը հստակ է և շուտով մեկնարկելու է:

    «Մուշ թաղամասում բնակելի համալիր է կառուցվելու: Համայնքն արդեն տրամադրել է շինթույլտվություն: Թաղամասում կառուցվելու է 4 հարկանի 2 բնակելի շենք, մանկապարտեզ: Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է, ավարտը նախատեսված է 2024 թվականին: Պատվիրատուն «Հայաստան» համահայկական հիմնադրամն է»,- նշել է Մկրտիչ Ասատրյանը:

 

Այս ծրագրի առաջին փուլում Մուշ 2 թաղամասում նախատեսված է 36 բնակարանի կառուցում: Շինարարության ավարտը 2024 թվականն է, բնակարանների շահառուների հարցը դեռ չի քննարկվում։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

23:15 26.11.2024

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․  «Ատալանտայի» մարզական տնօրեն

23:10 26.11.2024

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն

«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...

BACK_TO_TOP