Գյումրիի դրամատիկական թատրոնը վերադառնում է լիարժեք ստեղծագործական կյանքի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+10.09 oC

Գյումրիի դրամատիկական թատրոնը վերադառնում է լիարժեք ստեղծագործական կյանքի

19:30 25.02.2021

Աճեմյանցիների և ոչ միայն գյումրեցի հանդիսատեսի համար Գյումրիի թատրոնի հարկադրված դադարը երկար տևեց: Համավարակը, իսկ հետո ամենածանրը՝ պատերազմը, լուրջ հոգեբանական գործոններ էին  թատրոնի անձնակազմի համար։ Երբ ու ինչպես վերադառնալ ստեղծագործական ակտիվության, արդյոք հանդիսատեսը պատրաստ է դրան․․․ Պատերազմի օրերին Գյումրիի թատրոնի բեմում խաղացին ընդամենը մեկ ներկայացում՝ Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ը։

«Մարտի 1-ից թատրոնը ստեղծագործական աշխատանքներով ավելի բուռն կլինի։ Նոր ներկայացումներ ենք ունենալու մեծ բեմին, ինչպես նաև սեղանի շուրջ շարունակվում են նոր պիեսները։ Եվ ամենակարևորը, որ մեր նոր պիեսները երիտասարդ դրամատուրգների գործերն են։ Ընտրել ենք գյումրեցի Բաբկեն Զաքարյանի գործերից։ Նոր ներկայացում է, պրեմիերա՝ «Քեյս»-ը՝ սա էքսպերիմենտալ աշխատանք է, տարբերվող ֆարս է, ինչի մասին, որ խոսում են, կարծում եմ՝ շատ արդիական թեմա է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

Ստեղծագործական և սցենարային ինչ մոտեցումներ են ընտրել աճեմյանցիները, շատ չեն խոսում այդ մասին։ Մանրամասներն ու զգացողությունները թողնում են պրեմիերային։ Հանդիսատեսի կարծիքն ու հետևությունները դերասանների համար ամենակարևորն են։ Դրամատիկականում առաջնահերթություն է տրվում նաև երիտասարդ դրամատուրգների գործերին։

«Մենք մի քիչ օտարամոլ ենք, մեր կողքիններին չենք նկատում։ Մեր ուսանողը՝ երիտասարդ դրամատուրգ, հրաշալի գործեր է գրել։ Հիմա մենք պետք է նրան ընդառաջենք ու օգնենք նրան աճելու, եթե մենք չանենք՝ ով է անելու»,- ասել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը։

Մեծ բեմից այն կողմ բեմադրող-ռեժիսորն աշխատում է մեկ այլ պիեսի վրա՝ առայժմ փորձերն են սեղանի  շուրջ: Այն 5 դերասանի մասնակցությամբ ներկայացում է։ Նոր պիեսը կոչվում է «Քայլեր», դարձյալ  գյումրեցի նույն դրամատուրգի գործն է, որը աճեմյանցիները խաղալու են Մհեր Մկրտչյան փոքր բեմում։ Փոքր բեմում ևս 3 նոր ներկայացումներ են լինելու, դրանք հանդիսատեսն ավելի ուշ առիթ կունենա տեսնելու։ Այժմ պատրաստվում են մեծ պրեմիերայի՝ մեծ բեմում, որը կայանալու է մարտի 7-ին։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP