ԱՀԿ-ն հայտնել է պանդեմիայի ավարտի ժամկետները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
-0.91 oC

ԱՀԿ-ն հայտնել է պանդեմիայի ավարտի ժամկետները

08:27 24.02.2021

Կորոնավիրուսային վարակի պանդեմիան կավարտվի 2022 թվականի սկզբին, կարծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն DR դանիական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Վատագույն սցենարը հետևում է մնացել։ Մենք վիրուսի մասին գիտենք ավելին, քան 2020 թվականին, երբ այն սկսեց տարածվել»,-ասել է Կլյուգեն։

Նրա խոսքով՝ վիրուսը կշարունակի իր տարածումը, սակայն բոլոր սահմանափակումների անհրաժեշտությունն արդեն չի լինի։ Նա նշել է, որ դա իրադարձությոնների հավանական զարգացում է, սակայն հստակ ելքը դեռևս չի կարելի որոշել։

Կլյուգեն նշել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիաների հայտնվելը նորմալ է, քանի որ վիրուսը փորձում է ադապտացվել մարդուն։ Նրա խոսքով՝ պատվաստանյութերը կարող են փոփոխության ենթարկվել՝ նոր մուտացիաների դեմ պայքարի համար, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, և հարկավոր չի լինի դրանք զրոյից ստեղծել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակտաուի մերձակայքում ավիավթարի հետևանքով զոհված չեչնիայի բնակիչների մարմինները հանձնվել են նրանց ընտանիքներին

00:00 29.12.2024

Ակտաուի մերձակայքում ավիավթարի հետևանքով զոհված չեչնիայի բնակիչների մարմինները հանձնվել են նրանց ընտանիքներին

Չեչնիայի երկու բնակիչների՝ Արբի Ուբաեւի և Զաիրա Ացաևայի մարմինները, ովքեր զոհվել են Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հանձնվել են նրանց ընտանիքներին։ Այդ մասին հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է իր Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ այժմ հարազատները դիերը տուն են տանում՝ հուղարկավորելու։ «Զոհվածների ընտանիքները կստանան լրացուցիչ ֆինանսական օգնություն ROF-ից»,- ընդգծել է Կադիրովը։   ...

Al Masirah. ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարձակվել են Եմենի Հաջա նահանգի վրա

23:52 28.12.2024

Al Masirah. ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարձակվել են Եմենի Հաջա նահանգի վրա

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Հաջա նահանգի տարածքին, որը վերահսկում է ապստամբ հութի շարժումը՝ Անսար Ալլահը։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ կոալիցիոն ուժերն առնվազն երկու հարված են հասցրել Միդի շրջանի Բուհեյս գյուղին, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։ Գործադուլի հետևանքների, այդ թվում՝ հնարավոր զոհերի և […] ...

Ուկրաինան բողոք է ներկայացրել ԵՄ-ին՝ Սլովակիայի սպառնալիքների պատճառով

23:42 28.12.2024

Ուկրաինան բողոք է ներկայացրել ԵՄ-ին՝ Սլովակիայի սպառնալիքների պատճառով

Ուկրաինան դիմել է ԵՄ-ին և էներգետիկ համայնքին՝ գազի տարանցման դադարեցման հետ կապված հնարավոր պատասխան միջոցների մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի խոսքերից հետո, ասել է էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, նրա խոսքերը մեջբերում է երկրի էներգետիկայի նախարարությունը Telegram ալիքում։ «Ինչ վերաբերում է Սլովակիայի ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ նրանք մտադիր են դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինա՝ ի պատասխան […] ...

Զուրաբիշվիլին նոր նախագահի երդմնակալությունից առաջ գիշերելու է նստավայրում

23:30 28.12.2024

Զուրաբիշվիլին նոր նախագահի երդմնակալությունից առաջ գիշերելու է նստավայրում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ իր իրավահաջորդ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության նախօրեին գիշերելու է նստավայրում, որը մտադիր չէ լքել։ «Ողջունում եմ ձեզ Օրբելիանիի պալատից, ես այստեղ եմ, այստեղ կլինեմ և գիշերելու եմ այստեղ»,-ասել է Զուրաբիշվիլին իր տեսաուղերձում։ Նա կոչ է արել իր կողմնակիցներին դեկտեմբերի 29-ին գալ նստավայր, որտեղ կհայտարարի այդ և հետագա օրերի ծրագրերը։ ...

Կատարի վարչապետը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ քննարկել է Գազայում հրադադարի հեռանկարները

23:18 28.12.2024

Կատարի վարչապետը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ քննարկել է Գազայում հրադադարի հեռանկարները

Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ՝ Պաղեստինի շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյայի գլխավորությամբ։ Այս մասին X-ում հայտնել են Կատարի ԱԳՆ-ից։ Նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են «Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաև դիտարկել են հնարավոր ուղիները՝ հստակ և […] ...

Մոսկվայի ԱԳՆ-ը անհանգստացած է աֆղանական-պակիստանյան սահմանի սրացումներով

23:08 28.12.2024

Մոսկվայի ԱԳՆ-ը անհանգստացած է աֆղանական-պակիստանյան սահմանի սրացումներով

Մոսկվան անհանգստացած է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին լարվածությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվան անհանգստացած է պակիստանա-աֆղանական սահմանին լարվածության աճով, որտեղ կրակահերթերի հետևանքով զոհվում են ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Անցած երեքշաբթի Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի Պակտիկա նահանգի Բարմալ թաղամասին, ինչի հետևանքով […] ...

BACK_TO_TOP